ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անվտանգություն և պաշտպանություն

Ստուգել ծանուցումները

Անձն իրեն ուղարկված ծանուցումները (այդ թվում՝ զինկոմիսարիատից ստացված) կարող է ստուգել առցանց եղանակով ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով։ 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ծանուցումները ստուգելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • մուտք գործել համակարգ՝ նույնականցվելով թվային նույնականացման ազգային «ԵսԵմ» հարթակի միջոցով,
  • այցելել «Անհատական ծանուցումներ» բաժին,
  • ստուգել ծանուցման առկայությունը։ 


Ներկայացվող պահանջները

Ծանուցումները տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ կամ
  • Նույնականացման քարտ և քարտ ընթերցող սարք

Ինչպե՞ս ունենալ «ԵսԵմ» նույնականացում։ 


Տրամադրման կարգը և ժամկետը

Ծանուցումների առկայությունը հնարավոր է ստուգել անմիջապես։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր