ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Հաղորդել կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը թույլ է տալիս կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիոն դեպքերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։    

Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում»:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Կոռուպցիայի մասին հաղորդելու համար անհրաժեշտ է այցելել azdararir.am, սեղմել ազդարարման համար նախատեսված կոճակը և ընտրել ազդարարման տարբերակներից մեկը։ 


Անանուն եղանակով հաղորդելու համար պետք է՝

  • ծածկագրել սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP Address)՝ համաձայն Ուղեցույցում նշվող քայլերի, իսկ եթե արդեն ծածկագրված է, հաստատել ու անցնել հաջորդ քայլերին՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել անանուն եղանակով ազդարարման բաժինը, լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, առկայության դեպքում՝ կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։ 


Տվյալները ներկայացնելու եղանակով հաղորդելու համար պետք է՝ 

  • այցելել azdararir.am,
  • ընտրել ազդարարման բաժինն ու սեղմել համապատասխան կոճակը,
  • ընտրել բաժինը, առաջարկվող դաշտերում լրացնել անհրաժեշտ տվյալները, առկայության դեպքում կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։


Հաղորդման ընթացքին հետևելու համար անհրաժեշտ է հաղորդելուց հետո պահպանել մուտքի տվյալները և դրանցով մուտք գործել համակարգ։ 


Գործում է հետադարձ կապի հնարավորություն, որի միջոցով հաղորդումը քննող մարմինը կարող է կապ հաստատել հաղորդողի հետ՝ անհրաժեշտ տեղեկություններ ու փաստեր հավաքելու կամ ուղարկելու նպատակով:


Հաղորդումը ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա է ստուգման, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:

Հաղորդումը ստուգելու անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը այն փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ արդարադատության նախարարությունը երաշխավորում է կոռուպցիայի մասին հաղորդող անձի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Դա երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու տարբերակով:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Երբ պարզվում է, որ կոռուպցիայի մասին հաղորդողը գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է նրան պաշտպանություն տրամադրելը, որի մասին որոշման կայացման պահից 3-օրյա ժամկետում ծանուցում է հաղորդողին:

Հաղորդումը ոչ իրավասու մարմին ներկայացվելու դեպքում, հաղորդում ստացած մարմինը 3-օրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ այդ մասին ծանուցելով հաղորդող անձին։


Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից 3-օրյա ժամկետում հաղորդողը ծանուցվում է։ 


Հղում օրենդրությանը

  • «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք։
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք։ 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր