ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ի՞նչ պայմանագրեր են կնքվում և ի՞նչ վկայականներ են տրվում տուն գնելիս

Այս ուղեցույցում ներկայացված են տան ձեռքբերման ընթացքում գնման և սեփականության իրավունքի պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վկայականների տրամադրման ընթացակարգերի, պահանջվող փաստաթղթերի և դիմելու կարգի մասին մանրամասն նկարագրություն՝ համապատասխան ծառայություններով։

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիր

Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում կնքվում է ոչ թե բնակարանի առուվաճառքի, այլ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր (կարող է տարբեր անվանումներ ունենալ), որի հիման վրա է ապագայում գրանցվում անշարժ գույքը՝ սեփականության իրավունքով։

Առցանց դիմել բնակարանի գնման իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել նոտարական գրասենյակ բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը ստորագրելու համար
Իմանալ ավելին

Բնակարանի վաճառքի պայմանագիր

Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։

Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։

Ֆիզիկապես դիմել Կադաստրի կոմիտե բնակարանի վաճառքի պայմանագիրը կնքելու համար
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել նոտարական գրասենյակ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը կնքելու համար
Իմանալ ավելին

Սեփականության իրավունքի վկայական

Բնակարանի սեփականության իրավունքի վկայականը փաստաթուղթ է, որը հավաստում է տվյալ հասցեում կառուցված տարածքի նկատմամբ քո իրավունքները՝ որպես սեփականատեր։

Առցանց դիմել Կադաստրի կոմիտե բնակարանի սեփականության իրավունքը գրանցելու համար
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր