Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կատարել կոմունալ վճարումները
Կոմունալ վճարումները գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սպառման պարտադիր վճարներ են, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս` մինչև ամսի 20-ը։
HayPost Pay հավելվածի միջոցով կոմունալ վճարումները կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել հավելվածում։
Ներկայացվող պահանջները
HayPost Pay հավելվածի միջոցով կոմունալ վճարումները կատարելու համար անհրաժեշտ է.
-
էլեկտրոնային փոստի հասցե և բջջային հեռախոսահամար,
-
բանկային քարտ,
- վճարվող կոմունալ ծառայության բաժանորդային կոդ, որը հնարավոր է գտնել կոմունալ ծառայության պայմանագրում կամ դիմելով տվյալ կոմունալ ծառայության օպերատորին։
Պահանջվող փաստաթղթերը
HayPost Pay հավելվածի միջոցով կոմունալ վճարումները կատարելու համար անհրաժեշտ է կցել նույնականացման քարտը կամ անձնագիրը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Կոմունալ ծառայությունների վճարները հաստատվում են վճարումները կատարելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Կոմունալ ծառայությունների սպասարկման և տեղեկատվական կենտրոնների հեռախոսահամարներն են․
-
104 - Գազի սպասարկում
-
180 - Էլեկտրաէներգիա
-
185 - Վեոլիա-Ջուր
Կոմունալ ծառայությունները հնարավոր է վճարել նաև վճարային համակարգերի կամ բանկերի միջոցով։
Հղում օրենսդրությանը
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։