Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում
Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
Բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է․
- այցելել e-cadastre.am,
- համակարգ մուտք գործելու համար լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- նույնականացվելուց հետո էջի ձախ հատվածում ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա սեղմել «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
- բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
- նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)), այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
- նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, կատարել վճարումը և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի դեպքում իրավունքի պետական գրանցումը տեղի է ունենում միայն շենքի ավարտական ակտի հանձնումից հետո։
Պահանջվող փաստաթղթերը
Բնակարանի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձանց դեպքում՝ նաև լիազորագրեր),
- բնակարանի վաճառքի պայմանագիրը,
- բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը,
- անշարժ գույքի գնման իրավունքի վկայականը,
- սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը։
Առցանց ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի իսկությունը հաստատվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ։
Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:
Վճարման չափը և կարգը
Բնակարանաի սեփականության իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 25,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 1,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով․
- 50,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
- 75,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
- 150,000 դրամ՝ 2 ժամում։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացնելուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում։
- Իրավունքի պետական գրանցումից հետո տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որն ուղարկվում է գնորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին։
- Վկայականի իսկությունը և վավերականությունը հնարավոր է ստուգել Կադաստրի կոմիտեի կայքի միջոցով՝ «Փաստաթղթերի դիտում» դաշտում լրացնելով վկայականի համարը և գաղտնաբառը:
Հղում օրենսդրությանը
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05