ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր Կադաստրում

Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է Անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։


Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Դիմելու համար անհրաժեշտ է

Կադաստրի պետական կոմիտեում անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես; 


Ներկայացվող պահանջները

Բնակարանի վաճառքի պայմանագիրը Կադաստրի պետական կոմիտեում կնքելու ընթացքում պետք է անպայման ներկա լինեն գնորդը և բնակարանի բոլոր սեփականատերերը։


Անհրաժեշտ փաստաթղթերը

Բնակարանի վաճառքի պայմանագիրը կնքելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

  • վաճառողի (նաև՝ մյուս բոլոր սեփականատերերի) և գնորդի անձնագրերը,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայականը,
  • միասնական տեղեկանք։ 


Պայմանագրի ստորագրման կարգը և վճարը

Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի, առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից և հաստատվում է Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից։ Ծառայությունն անվճար է։ 


Պայմանագրում գրանցվում են՝

  • պայմանագրի կնքման վայրը, ամսաթիվը,
  • գնորդի և վաճառողի անձնական տվյալները,
  • բնակարանի մասին տվյալներ,
  • տվյաներ այն մասին, որ գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում չկա,
  • անշարժ գույքի գինը,  վճարման ժամկետը (եթե վճարումը դեռ չի կատարված, վճարման ակնկալվող օրը կամ ժամկետը),
  • նշում անշաժ գույքը գնորդին հանձնելու օրվա վերաբերալ,
  • նշում գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարող կողմի մասին։  


Հղում օրենսդրությանը 

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
  • ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշում

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր