ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կնքել բնակարանի առքուվաճառքի պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ

Բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը կնքվում է 2 գրավոր օրինակից` կողմերի ստորագրությամբ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
15,000-20,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Բնակարանի (անշարժ գույքի) առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելու համար պետք է այցելել նախընտրելի նոտարական գրասենյակ։

Ներկայացվող պահանջները

Բնակարանի (անշարժ գույքի) առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքելուց հետո անհրաժեշտ է 30-օրվա ընթացքում ներկայացնել Կադաստրի կոմիտե պետական գրանցման։

Պահանջվող փաստաթղթերը

Գնորդը և վաճառողը ներկայացնում են՝ 

  • կողմերի անձը հաստատող փաստաթղթեր (այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ անձնագրերի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունները),
  • ամուսնության վկայական՝ վաճառվող գույքի ձեռքբերման պահին ամուսնացած լինելու դեպքում (եթե գույքը ձեռք է բերվել հատուցմամբ),
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (սեփականության վկայական),
  • միասնական տեղեկանք,
  • ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ (եթե գործարքը կատարվում է ներկայացուցչի միջոցով):

Անհրաժեշտության դեպքում նոտարը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր։


Պայմանագրի կնքման կարգը

Պայմանագրում գրանցվում են՝ 

  • պայմանագրի կնքման վայրը, ամսաթիվը,
  • գնորդի և վաճառողի անձնական տվյալները,
  • բնակարանի մասին տվյալներ,
  • տվյաներ այն մասին, որ գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում չկա,
  • անշարժ գույքի գինը,  վճարման ժամկետը (եթե վճարումը դեռ կատարված չէ, վճարման ակնկալվող օրը կամ ժամկետը),
  • նշում անշարժ գույքը գնորդին հանձնելու օրվա վերաբերալ,
  • նշում գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարող կողմի մասին։  


Վճարման չափը և կարգը

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է վճարել 5,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900015211015։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Այլ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Անհրաժեշտ է վճարել նաև նոտարական ծառայության համար, որի գինը կարող է տատանվել 10,000 - 15,000 ՀՀ դրամի միջակայքում։

Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից և վավերացվում է նոտարի կնիքով։ 


Հղում օրենսդրությանը

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` 
(+374) 010 55-57-72
 
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր