Սկսել
Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Այդ թվում՝ աջակցություն պետական և մասնավոր հաստատություններում աշխատանք գտնելու հարցում, հմտությունների ձեռքբերում և աշխատանքային իրավունքներ
Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։
Անհատական դեպքերը քննարկելու և խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (տարածված է նաև սոցապ անվանումը)։
Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։
Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։
Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին՝ հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:
Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։
Քաղաքացիական ծառայող դառնալու համար ՀՀ քաղաքացիները կարող են անցնել թեստավորում և հավաքել վարկանիշային միավորներ, ինչի հիման վրա կստանան աշխատանքի առաջարկ համապատասխան պետական մարմինների կողմից։
Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ Թեստավորմանը անհրաժեշտ է գրանցվել նախապես առցանց եղանակով։
Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Սովորաբար փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։
Անձը կարող է ՀՀ պետական մարմիններում փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։