Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դառնալ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) անդամ
ՀՀ-ում անցկացվող ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացին կարող է ընդգրկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կազմում։ ԸԸՀ անդամները մասնակցում են մասնագիտական դասընթացների և անցնում ամենամյա ատեստավորում։
ԸԸՀ կազմում առաջացած թափուր տեղերի մասին հնարավոր է տեղեկանալ ՀՀ կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնից։
Ինչպե՞ս դիմել
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար անհրաժեշտ է դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (Գ. Քոչար 21 ա, Երևան, ՀՀ)։
Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը անհրաժեշտ է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից:
Ներկայացվող պահանջները
Ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք՝
- ունեն ընտրելու իրավունք,
- ունեն բարձրագույն կրթություն,
- չեն ծավալում քաղաքական գործունեություն։
Պահանջվող փաստաթղթերը
- 3 x 4 չափի 2 գունավոր լուսանկար,
- անձնագրի 2-րդ և 3-րդ էջերի կամ նույնականացման քարտի լուսապատճենները,
- բարձրագույն կրթություն ունենալը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, դիպլոմ և այլն) լուսապատճենները,
- ինքնակենսագրություն։
Տրամադրման ժամկետը և կարգը
ԸԸՀ-ն ընտրվում է 6 տարի ժամկետով։ Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում:
Դիմումների ներկայացման փուլը սկսվում է հայտարարության հրապարակման օրվանից և տևում է առնվազն 2 շաբաթ։
Հայտը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում ԿԸՀ-ն կապ է հաստատում ընտրված թեկնածուների հետ։ Որոշ դեպքերում հայտ ներկայացրած անձինք հրավիրվում են հարցազրույցի նախքան ԿԸՀ անդամների կողմից որոշում կայացնելը։
Հանձնաժողովի ձևավորումից հետո անց են կացվում մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև ԸԸՀ անդամները անցնում են ամենամյա պարտադիր ատեստավորում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ ընտրական օրենսգիրք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)