Աշխատանք և զբաղվածություն

ՕԵԿ կարգավարների վկայական ստանալը, դրա գործողության ժամկետը երկարաձգելը, վկայականի վերականգնումը, կրկնօրինակ ստանալը, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելը և վկայականի փոխարինումը

Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության կառավարման կարգավարներին, օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարներին վկայականներ տալու հետ կապված հարաբերություններ: Քաղաքացիական ավիացիայի մասնագետները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն:
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
21 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմողի անձնագրի պատճենը,
2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենըվկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
3) համապատասխան վերապատրաստումըորակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) Համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:
 

Ծառայությունը ստանալու հիմքերը

 

1)   Հայտը և կից փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
2)   Հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը (փաստաթղթերի ուսումնասիրությունթեստավորումաշխատանքների կատարման գործնական ստուգումանցնում է Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգերով:
Վկայականը ստորագրվում և տրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքումհինգ տարի ժամկետով
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

 

Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում հայտատուին վկայական չի տրվում և համապատասխան գործընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին գրավոր տեղեկացվում է հայտը մերժելու մասինԲացասական արդյունք ստացած հայտատուն վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել հայտը մերժելու գրությունը ստանալու օրվանից ոչ շուտքան 90 օր հետո:
 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր