Սկսել
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նոտարական որակավորում ստանալու համար։
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Այդ թվում՝ աջակցություն պետական և մասնավոր հաստատություններում աշխատանք գտնելու հարցում, հմտությունների ձեռքբերում և աշխատանքային իրավունքներ
Իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նոտարական որակավորում ստանալու համար։
Քաղաքացիական ծառայող դառնալու համար ՀՀ քաղաքացիները կարող են անցնել թեստավորում և հավաքել վարկանիշային միավորներ, ինչի հիման վրա կստանան աշխատանքի առաջարկ համապատասխան պետական մարմինների կողմից։
Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ Թեստավորմանը անհրաժեշտ է գրանցվել նախապես առցանց եղանակով։
ՀՀ-ում անցկացվող ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացին կարող է ընդգրկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կազմում։ ԸԸՀ անդամները մասնակցում են մասնագիտական դասընթացների և անցնում ամենամյա ատեստավորում։
ԸԸՀ կազմում առաջացած թափուր տեղերի մասին հնարավոր է տեղեկանալ ՀՀ կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնից։
Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ում կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։
Անհատական դեպքերը քննարկելու և խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (տարածված է նաև սոցապ անվանումը)։
Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։
Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։
Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին՝ հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:
Ծառայությունը նախատեսված է գործատուների համար, ովքեր պետք է հաշվառեն իրենց աշխատակիցների ժամանակավոր անաշխատունակության դեպքերը։ Անաշխատունակությունը վիճակ է, երբ աշխատողը հիվանդության, վնասվածքի կամ այլ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այս ծառայության միջոցով գործատուն file-online.taxservice.am կայքում կարող է գրանցել աշխատողի անաշխատունակության սկիզբը, տևողությունը և պատճառը՝ հիմնվելով բժշկական հաստատության կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթերի վրա։
Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։
Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Սովորաբար, փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։
Անձը կարող է ՀՀ պետական մարմիններում փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։