ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս գնել տրանսպորտի տոմս

Այս ուղեցույցի միջոցով կտեղեկանաս Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու նոր կանոնների մասին, կծանոթանաս տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։

Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝

  • առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
  • TelCell Wallet հավելվածի միջոցով,
  • ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։


Ուղեցույցը նաև պարունակում է տեղեկատվություն հանրային տրանսպորտից օգտվելու արտոնությունների վերաբերյալ։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս գնել տրանսպորտի տոմս

  1. Քայլ 1

    Ընտրիր տոմսի տեսակը

    Ընտրիր քեզ հարմար տրանսպորտի ուղետոմսի տեսակը՝

  2. Քայլ 2

    Գրանցվիր էլեկտրոնային հարթակներում

    Էլեկտրոնային տոմս ձեռք բերելու համար գրանցվիր առցանց հարթակում կամ TelCell Wallet հավելվածում, իսկ ֆիզիկական տրանսպորտային քարտ ձեռք բերելու համար այցելիր Երևանի մետրոպոլիտեն կամ TelCell-ի սպասարկման կենտրոն։

  3. Քայլ 3

    Լիցքավորիր քարտդ տոմսով

    Գնիր էլեկտրոնային տոմս համապատասխան էլեկտրոնային հարթակում՝ համակարգին կցելով ֆիզիկական բանկային քարտդ։ Իսկ ֆիզիկական տրանսպորտային քարտ գնելու դեպքում հնարավոր կլինի այն ուղետոմսերով լիցքավորել առցանց հարթակում կամ TelCell վճարային տերմինալով։

Ի՞նչ է պետք անել տրանսպորտի տոմս գնելու համար

Երևանի հանրային տրանսպորտի տոմս գնելու համար անհրաժեշտ է ընտրել տոմս գնելու ամենահարմար տարբերակը։


Գործում է Երևանի հանրային տրանսպորտի տոմս գնելու 3 տարբերակ․

Առցանց եղանակով տոմսի գնում

Առցանց տրանսպորտի տոմս գնելու համար անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ YID համակարգում և անցնել «ԵսԵմ» կամ KYC (Know Your Customer) նույնականացում:

Առցանց գնել հանրային տրանսպորտի տոմս
Սկսել

Իսկ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։

Ուշադրություն
Ֆիզիկական բանկային քարտին կցված տրանսպորտային տոմսը հասանելի է միայն տվյալ ֆիզիկական քարտի միջոցով (արդեն գնված տոմսը հասանելի չի լինի տվյալ քարտի Apple Pay-ով կամ Google Pay-ով)։

 

TelCell Wallet հավելվածի միջոցով տոմսի գնում

Գնել տրանսպորտի տոմս TelCell Wallet հավելվածի միջոցով
Սկսել

Ֆիզիկական տրանսպորտային քարտով տոմսի գնում

Ի՞նչ արտոնություններ են գործում

Որոշ սոցիալական խմբեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություն։ Գործում է արտոնության 2 տեսակ՝

  • տրանսպորտի գնի զեղչում,
  • անվճար երթևեկություն։

Ուշադրություն
Արտոնությունից օգտվելու դեպքում տրանսպորտային քարտի առկայությունը և վավերացումը ուղևորության համար պարտադիր են, բացառությամբ 0-7 (ներառյալ) տարեկան երեխաների:

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր