ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գնել հանրային տրանսպորտի տոմս

2025 թվականի հունվարի 1-ից գործում է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։

Հասանելի են հանրային տրանսպորտի էլեկտրոնային QR տոմսեր և թղթային QR տոմսեր։ Էլեկտրոնային տոմսեր հնարավոր է գնել TelCell հավելվածի միջոցով, իսկ թղթային տոմսեր՝ Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից և Երևանում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով։ 2025 թվականի փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ուղետոմսերը հնարավոր կլինի գնել նաև առցանց եղանակով՝ ընտրելով տոմսի տեսակը։

Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություն և ձեռք բերել զեղչված արժեքով ուղետոմսեր, իսկ սոցիալական որոշ խմբերի համար հանրային տրանսպորտն անվճար է։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
3-5 րոպե
Ծառայության արժեքը
100 դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Թղթային QR տոմս ֆիզիկապես հնարավոր է գնել TelCell տերմինալների միջոցով կամ Երևանի մետրոպոլիտենի կայարանների դրամարկղերից։ 

TelCell տերմինալի միջոցով տոմս գնելու համար անհրաժեշտ է՝

  • տերմինալի գլխավոր էջում ընտրել «Ուղետոմս» բաժինը,
  • ընտրել ծառայության տեսակը՝ «Տրոլեյբուս», «Օդանավակայան», «Ավտոբուս կամ մետրո», իսկ տրանսպորտային քարտը լիցքավորելու համար՝ «Լիցքավորել տրանսպորտային քարտը»,
  • մուտքագրել հեռախոսահամարը (լրացնելը պարտադիր չէ, սակայն այն նշելու դեպքում գործարքի առավելագույն սահմանաչափը գերազանցող մուտքագրված գումարը կփոխանցվի նշված հեռախոսահամարի հաշվին),
  • նշել ուղետոմսերի քանակը (առավելագույնը՝ 10 ուղետոմս),
  • մուտքագրել կանխիկ գումարը, սեղմել «Վճարել» կոճակը և վերցնել ուղետոմսը։


Թղթի վրա պատկերված QR կոդն անհրաժեշտ կլինի մոտեցնել երթուղային տրանսպորտում տեղադրված սարքին։

TelCell տերմինալի միջոցով թղթային QR տոմս գնելու դեպքում ուղետոմսը հնարավոր կլինի տեսնել նաև տվյալ հեռախոսահամարով գրանցված TelCell Wallet դրամապանակում։


Վճարման չափը և կարգը

2025 թվականի հունվար ամսին երթուղային տրանսպորտի մեկ տոմսի արժեքը 100 դրամ է, իսկ 10 տոմս ներառող փաթեթի արժեքը՝ 1,000 դրամ։ Տերմինալով գնելիս վճարումը կատարվում է ուղետոմս գնելու վերջին էջում, իսկ մետրոպոլիտենի դրամարկղերից գնելիս՝ տեղում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր