Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գնել հանրային տրանսպորտի տոմս
2025 թվականի հունվարի 1-ից գործում է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։
Հասանելի են հանրային տրանսպորտի էլեկտրոնային QR տոմսեր և թղթային QR տոմսեր։ Էլեկտրոնային տոմսեր հնարավոր է գնել TelCell հավելվածի միջոցով, իսկ թղթային տոմսեր՝ Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից և Երևանում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով։ 2025 թվականի փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ուղետոմսերը հնարավոր կլինի գնել նաև առցանց եղանակով՝ ընտրելով տոմսի տեսակը։
Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություն և ձեռք բերել զեղչված արժեքով ուղետոմսեր, իսկ սոցիալական որոշ խմբերի համար հանրային տրանսպորտն անվճար է։
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է անցնել նույնականացում՝ հետևելով հրահանգներին։
Նույնականացում անցնելուց հետո անհրաժեշտ է՝
- հավելվածի գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում ընտրել «Տրանսպորտ» տարբերակը,
- սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը,
- 10 տոմս ներառող փաթեթ գնելու դեպքում ընտրել «Փաթեթ» տարբերակը, իսկ առանձին տոմս գնելու համար սեղմել յուրաքանչյուր առկա տարբերակի՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», կողքին գտնվող «Գնել» կոճակը,
- ընտրել տոմսերի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել» կոճակը,
- ստուգել տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։
Էկրանին հայտնվող QR կոդն անհրաժեշտ կլինի մոտեցնել երթուղային տրանսպորտում տեղադրված սարքին։
Վճարման չափը և կարգը
2025 թվականի հունվար ամսին երթուղային տրանսպորտի մեկ տոմսի արժեքը 100 դրամ է, իսկ 10 տոմս ներառող փաթեթի արժեքը՝ 1,000 դրամ։
Վճարումը կատարվում է TelCell հավելվածի միջոցով։ Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը։ Հաշիվը լիցքավորել հնարավոր է առցանց բանկային քարտ ստեղծելով կամ արդեն գոյություն ունեցող բանկային քարտը կցելով հավելվածին։
Հաշիվը լիցքավորելու համար անհրաժեշտ է՝
- անցնել հավելվածի ստորին հատվածում գտնվող «Բանկինգ» բաժին,
- կցել բանկային քարտը՝ մուտքագրելով քարտի տվյալները,
- անցնել գլխավոր էջ և սեղմել հաշվեկշիռ դաշտի «+» նշանը,
- առկա տարբերակներից ընտրել «Համալրել» տարբերակը,
- նշել TelCell դրամապանակին փոխանցվող գումարի չափը և սեղմել «Շարունակել» կոճակը,
- տվյալները ստուգելուց հետո սեղմել «Վճարել» կոճակը։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05