ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գնել հանրային տրանսպորտի տոմս

2025 թվականի հունվարի 1-ից գործում է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։

Հասանելի են հանրային տրանսպորտի էլեկտրոնային QR տոմսեր և թղթային QR տոմսեր։ Էլեկտրոնային տոմսեր հնարավոր է գնել TelCell հավելվածի միջոցով, իսկ թղթային տոմսեր՝ Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից և Երևանում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով։ 2025 թվականի փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ուղետոմսերը հնարավոր կլինի գնել նաև առցանց եղանակով՝ ընտրելով տոմսի տեսակը։

Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություն և ձեռք բերել զեղչված արժեքով ուղետոմսեր, իսկ սոցիալական որոշ խմբերի համար հանրային տրանսպորտն անվճար է։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
300-90,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 օր

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, իսկ համակարգում գրանցված չլինելու դեպքում՝ գրանցվել։

Գրանցվելու համար անհրաժեշտ է՝

  • սեղմել «Գրանցում» կոճակը,
  • մուտքագրել հեռախոսահամարը, այնուհետև՝ հեռախոսահամարին ուղարկվող վեցանիշ թիվը,
  • ստեղծել գաղտնաբառ (այն պետք է բաղկացած լինի նվազագույնը 8 նիշից և ներառի առնվազն մեկ մեծատառ և մեկ փոքրատառ նիշ, առնվազն մեկ թիվ և մեկ սիմվոլ) և սեղմել «Պահպանել» կոճակը,
  • մուտք գործել համակարգ՝ լրացնելով հեռախոսահամարը և ստեղծված գաղտնաբառը, 
  • սեղմել «Շարունակել» կոճակը, որից հետո համակարգի միջոցով անձի տվյալները կփոխանցվեն Երևանի տրանսպորտի համակարգին՝ նույնականացում անցնելու համար («ԵսԵմ» նույնականացում ունենալու դեպքում հնարավոր է անցնել անձնական էջ և նույնականացում անցնել),
  • անցնել գլխավոր էջ, ընտրել ուղետոմսի տեսակը և սեղմել «Գնել տոմս» կոճակը,
  • մուտքագրել բանկային քարտի կոդը (16 նիշից բաղկացած) և սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը։

 

Վճարման չափը և կարգը

Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու համար գործում է 9 տեսակի տոմս։ Ստորև ներկայացված ուղետոմսերը հնարավոր է գնել առցանց եղանակով

 

Տևողություն Ուղևորությունների քանակ Գին  Ակտիվացման ժամկետ
1 օր 8 900 դրամ 10 օր
7 օր 30 5,000 դրամ 30 օր
30 օր Անսահմանափակ 9,000 դրամ 30 օր
90 օր  Անսահմանափակ 24,000 դրամ 30 օր
365 օր Անսահմանափակ 90,000 դրամ 30 օր
«10 ուղևորություն» փաթեթ 10 2,200 դրամ 30 օր


Վճարումը կատարվում է առցանց՝ ուղետոմսը գնելու վերջին էջում։

Ուշադրություն
Ուղետոմսերը հնարավոր է կցել տրանսպորտային կամ բանկային քարտին։ Ֆիզիկական բանկային քարտին կցված տրանսպորտային տոմսը հնարավոր է օգտագործել միայն տվյալ ֆիզիկական քարտի միջոցով (տվյալ քարտի Apple Pay-ով կամ Google Pay-ով այն հնարավոր չէ օգտագործել, իսկ այդ տարբերակներով վճարելիս կգանձվի հիմնական սակագնով տոմսի վճար)։ 

Իսկ 90 րոպե տևողությամբ, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանի ուղետոմսեր հնարավոր է գնել TelCell հավելվածի միջոցով կամ ֆիզիկապես՝ TelCell վճարային տերմինալներով և Երևանի մետրոպոլիտենի կայարանների դրամարկղերից։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր