Նախքան հարկման համակարգն ընտրելը պետք է իմանաք՝
- ի՞նչ գործունեություն եք ծավալելու սպասվող հարկային տարում,
- որքա՞ն տարեկան շրջանառություն եք ակնկալում,
- օգտվելո՞ւ եք արդյոք հարկային արտոնություններից,
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հարկման համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվում են տվյալ կարգով սահմանված հարկերը։
Յուրաքանչյուր գործունեության ոլորտի համար կարևոր է ընտրել համապատասխան հարկման համակարգ՝ օգտվելով դրա առավելություններից ու տրամադրվող արտոնություններից։
Հայաստանում գործում են հարկման ընդհանուր, շրջանառության և միկրոձեռնարկատիրության համակարգերը:
Հարկման համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվում են տվյալ կարգով սահմանված հարկերը։
Նախքան հարկման համակարգն ընտրելը պետք է իմանաք՝
ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է առցանց եղանակով հարկման համակարգի ընտրության մասին հայտարարություն ներկայացնեք հարկային մարմին։
Նկատի ունեցեք, որ՝
20 օրվա ընթացքում հարկման համակարգի ընտրության հայտարարություն չներկայացնելու դեպքում տվյալ հարկային տարվա համար այլևս համակարգ չեք կարողանա ընտրել, ավելին՝ ինքնաշխատ կերպով կհարկվեք ընդհանուր համակարգով։
Հարկման համակարգի ընտրության մասին հայտարարությունը պետք է ներկայացնել ամեն տարի՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ անկախ նախկինում տվյալ համակարգում հաշվառված լինելու փաստից։
Հարկման համակարգը պարտադիր պետք է փոխել, եթե՝
Համակարգը կարող եք փոխել նաև, եթե՝
Հնարավոր է։
Այդ դեպքում ինքնաշխատ կերպով տվյալ հարկային տարվա ընթացքում կհարկվեք ընդհանուր հարկման համակարգով (կվճարեք ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և/կամ շահութահարկ)։
Շրջանառության հարկը բիզնեսի տարեկան իրացման շրջանառությունից (եկամուտից) վճարվող հարկ է։
Շրջանառության համակարգը հարկերի վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվող հիմնական հարկը շրջանառության հարկն է։
Այս համակարգով գործելու համար Ձեր նախորդ տարվա կամ ակնկալվող եկամուտները չպետք է գերազանցեն 115 մլն դրամը (մոտ 280 000 ԱՄՆ դոլար):
Այս համակարգում առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին։
Շրջանառության հարկով գործել կարող են՝
Շրջանառության հարկով չեք կարող գործել, եթե՝
Շրջանառության հարկի դրույքաչափը կախված է Ձեր բիզնեսի գործունեության տեսակից՝ ըստ հետևյալի`
առևտրական գործունեություն՝ 10 %,
երկրորդային հումքի (թափոններ և մարտկոցներ) առք ու վաճառք՝ 5 % (Հումքի տեսակների ամբողջական ցանկը սահմանված է ՀՀ կառավարության՝ 16․02․2017 թ․ N 136-Ն որոշմամբ։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում),
խմբագրությունների կողմից թերթերի օտարում՝ 1.5 %,
արտադրական գործունեություն՝ 7%,
վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի (եկամուտ ոչ նյութական սեփականությունից) 10%,
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ 12%,
հանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» մասում չներառվող՝ այլ ակտիվների օտարում և այլ գործունեություն՝ 20%,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն՝ 5%,
Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարում՝ 10%,
Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ՝ 10%։

Այս հարկման համակարգով գործելիս կվճարեք այն հարկերը (եթե Ձեր գործունեության համար դրանք անհրաժեշտ է վճարել), որոնց շրջանառության հարկը չի փոխարինում՝
Ուշադրություն
Որպես շրջանառության հարկ վճարող՝ Դուք կազատվեք շահութահարկի կանխավճարներից, իսկ որպես հարկային գործակալ՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելուց։
Դուք կարող եք`
Նկատի ունեցեք, որ առևտրային գործունեության հարկի գումարի չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:
Ասվածն ավելի պարզ կդառնա այս օրինակներով`
Հանրային սննդի ոլորտի գործունեության ծախսերը փաստաթղթերով հիմնավորելու դեպքում հնարավոր է հարկի գումարը նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 9%-ով, սակայն հաշվարկված հարկի գումարը եկամուտների 3․5%-ից պակաս չի կարող լինել:
Ծախսերի մեջ ներառվում են ձեռքբերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասերը, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը: Այդ պարագայում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:
Օրինակ՝
Դուք ունեք ռեստորանային բիզնես: Գնել եք ռեստորանային սրահը 30.000.000 դրամով, իսկ սրահի վերանորոգման ծախսերը կազմել են 4.000.000 դրամ:
Եռամսյակի ընթացքում գնել եք 3.000.000 դրամի համարժեք մրգեր, բանջարեղեն, միս, ձեթ: Սպասքի ձեռքբերումը եռամսյակի ընթացքում կազմել է 300.000 դրամ, իսկ նոր գնված խոհանոցային գազօջախը` 60.000 դրամ: Կոմունալ վճարները եռամսյակի ընթացքում կազմել են 120.000 դրամ: Եռամսյակի շրջանառությունը (խոհարարական արտադրանքի իրացումից ստացված հասույթը) կազմել է 8.000.000 դրամ: Այսպիսով, հաշվի առնելով Ձեր գործունեության համար նախատեսված 12% շրջանառության հարկի դրույքաչափը, հարկի վճարման ենթակա գումարը կկազմի 960.000 դրամ (0.12*8.000.000): 720.000 դրամ շրջանառության հարկի գումարը հնարավոր է նվազեցնել (3.000.000+120.000) դրամի 9%-ով = 3.120.000*0.09 = 280․800 դրամով: Վճարման ենթակա շրջանառության հարկի վերջնական գումարը կկազմի 720.000-280․800=439․200 դրամ (> 0.035*8.000.000=280.000 դրամ):
Եթե անհատ ձեռնարկատեր եք կամ նոտար, ապա շրջանառության հարկի համակարգով գործելիս պետք է վճարեք՝
Եթե Դուք գործատու եք, ապա կվճարեք՝
եկամտային հարկ՝ յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 20-ը,
դրոշմանիշային վճար,
Ակցիզային հարկ շրջանառության հարկման համակարգում վճարում են բացառապես ՀՀ տարածքում արտադրությամբ զբաղվելիս։
Եթե ՍՊԸ կամ ԲԸ եք, ապա շրջանառության հարկի համակարգով գործելիս պետք է վճարեք՝
օրինակ՝
հնարավոր է լինեն դեպքեր, երբ վճարեք՝
Եթե Դուք գործատուն եք, ապա կվճարեք՝
Շրջանառության հարկի հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Ուշադրություն
Բացի շրջանառության հարկից ներկայացնելու եք նաև Ձեր գործունեությամբ պայմանավորված մյուս հարկերի հաշվետվությունները․ օրինակ, եթե ակցիզային հարկ վճարող եք, ակցիզային հարկի և ԱԱհ-ի միասնական հաշվետվություն և այլն։Շրջանառության հարկի հաշվետվությունը մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չներկայացնելու դեպքում հաջորդող ամեն 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) Ձեզանից կգանձվի տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 % չափով:
Միկրոձեռնարկատիրության հարկի համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի դեպքում ազատվում եք շրջանառության, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից՝ վճարելով միայն գործունեության առանձնահատկություններով պայմանավորված հարկերը։
Հարկման այս տեսակն ընտրելու գլխավոր պայմանն այն է, որ Ձեր նախորդ օրացուցային տարվա կամ ակնկալվող եկամուտը (իրացման շրջանառությունը) գործունեության բոլոր տեսակների մասով չգերազանցի 24 մլն դրամը:
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը կարող են ընտրել՝
Հարկման այս համակարգով գործելու համար կարևոր է իմանալ, որ Դուք չեք կարող ընտրել այն, եթե՝
Դուք չպետք է լինեք նաև՝
Ուշադրություն
Թեև շատ են այն գործունեության տեսակները, որոնց դեպքում չեք կարող ընտրել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, կան կարևոր բացառություններ, այդ պատճառով պետք է ուղղորդվել ՀՀ հարկային օրենսգրքով (օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում):
Օրինակ՝
Որոշ գործունեության տեսակներ կարող եք իրականացնել առանց ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելու՝ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու միջոցով։
Այդ տեսակներն են՝
հոսթելային (զբոսաշրջային տների) ծառայություններ,
լեզուների ուսուցման դասընթացներ, մասնավոր նախապատրաստական կամ այլ մասնագիտական դասընթացներ,
պարեր, երգեցողության դասընթացներ,
կատարողական արվեստի և դրանց հետ կապված այլ օժանդակ գործունեություն,
ստեղծագործական գործունեություն,
խնջույքավարների գործունեություն,
կրթական, արտադպրոցական մարմնամարզության և սպորտի բնագավառում ծավալվող գործունեություն,
կենցաղային ծառայություններ,
դարբնոցային ծառայություններ,
ժամացույցների, ժամանակաչափ սարքերի, երաժշտական գործիքների նորոգում։
Հաճախորդ Ֆիզիկական անձանց պատվերով կատարվող աշխատանքներ՝
կոշիկի, կաշվե և համանման այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում,
հագուստների և գլխարկների արտադրություն և նորոգում,
գորգերի և կարպետների արտադրություն և նորոգում,
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում,
տնտեսական և խեցեգործական, այլ ճենապակե արտադրատեսակների արտադրություն,
թիթեղագործական գործունեություն:

ԱՁ-ի համար՝
Աշխատողների համար՝
Չեք վճարելու շահութահարկ, ԱԱՀ կամ շրջանառության հարկ։ Ազատվում եք նաև որպես հարկային գործակալ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից՝ բացառությամբ վերը նշված՝ ամսական 5000 դրամ եկամտահարկից։ Չեք կատարելու նաև շահութահարկի կանխավճարներ։
Կվճարեք՝
Օրինակ՝
ՍՊԸ-ի բաժնեմասերը պատկանում են Ձեզ և Ձեր կնոջը՝ 60% և 40% հարաբերակցությամբ։ Ամսվա կտրվածքով Ձեր շահույթը կազմել է 50.000 դրամ։ Որպես միկոձեռնարկատիրության սուբյեկտ՝ ազատված եք շահութահարկից, սակայն, ըստ Ձեր շահաբաժնի, շահույթի 30.000 դրամը Ձեզ է բաշխվում, 20.000 դրամը Ձեր կնոջը, իսկ 5% շահաբաժինների հարկումը վերաբերում է հենց այս գումարներին։ Որպես ֆիզիկական անձ, Ձեզ անհրաժեշտ կլինի հայտարարագրել շահաբաժնից ստացված եկամուտը և պետական բյուջե վճարել 1500 դրամ (30.000 դրամ շահաբաժնի 5%-ը), իսկ Ձեր կինը կվճարի՝ 1000 դրամ (20.000 դրամ շահաբաժնի 5%-ը): Վճարումը կատարվում է տարեկան և միայն փաստացի բաշխման դեպքում:
Գործունեության բոլոր տեսակների եկամուտների (իրացման շրջանառության) վերաբերյալ տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացնեք յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը։
Պետք է ներկայացնեք նաև Ձեր գործունեությունից կախված այլ հաշվետվություններ՝ ըստ հետևյալ ժամկետների և տեսակների․
Ընդհանուր հարկման համակարգը հարկերի վճարման համակարգ է, որի շրջանակում Ձեր կողմից վճարվող հիմնական հարկատեսակը լինելու է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և (կամ) շահութահարկը։
Ընդհանուր հարկման համակարգի ընտրությունը կախված է այն հանգամանքներից, որոնց դեպքում հնարավոր կամ ցանկալի չէ ընտրել հարկման մյուս տեսակները․ մասնավորապես՝
Ավելացված արժեքի հարկը ապրանքի կամ ծառայության ձեռքբերման արժեքին ավելացված արժեքի 20%-ն է, որը որպես ԱԱՀ անհրաժեշտ է վճարել պետական բյուջե։
ԱԱՀ վճարում են՝
Ավելացված արժեքի հարկ վճարող կհամարվեք, եթե՝
Նկատի ունեցեք, որ․
ԱԱՀ-ով հարկվում են՝
Այդ թվում՝
ԱԱՀ-ից ազատվում են՝
Ավելացված արժեքի հարկի հաշվետվությունը ներկայացվում է ակցիզային հարկի հետ միասնական հաշվարկով՝ ամեն ամիս, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Մանրածախ գործունեության դեպքում հարկի գումարը ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ ներառված լինելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով։
ԱԱՀ-ի 0% դրույքաչափ կիրառվում է բազմաթիվ դեպքերում, օրինակ՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արտահանման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից:
Շահութահարկը բիզնեսի տարեկան շահույթից վճարվող հարկ է։ Շահույթը եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է։
Շահութահարկ վճարում են՝
Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունները ՀՀ օրենքով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված են շահութահարկի վճարումից:
Ռեզիդենտները շահութահարկ վճարում են ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթից, իսկ ոչ ռեզիդենտները՝ այն հարկվող շահույթից, որը ձևավորվում է Հայաստանում գտնվող աղբյուրներից։
Հարկվող շահույթը համախառն եկամտի (հաշվետու տարում եղած բոլոր եկամուտների գումարի` անկախ ստացման աղբյուրներից) և օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է:
Ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ։
Եկամուտ չեն համարվում՝
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպություննները՝ (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների միջոցով ձևավորվող հարկերի մասով) պետք է վճարեն 18% շահութահարկ։
Շրջանառության կամ միրոձեռնարկատիրության հարկերով գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով՝ 5,000 ՀՀ դրամ։
Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող կազմակերպությունները շահութահարկ վճարում են հետևյալ դրույքաչափերով՝
արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճ՝ 0 %,
ապահովագարական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման ֆրախտի դիմաց եկամուտներ՝ 5%,
պասիվ եկամուտներ՝ 10%,
շահաբաժիններ՝ 5%,
ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ՝ 20%,
օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման վճարումների դիմաց արդյունքը վճարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված վճարումներ՝ 20%:

Ռեզիդենտ և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի եկամուտների 2 տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
Կանխավճար չեն կատարում՝
Ջերմոցում լոլիկի արտադրությամբ զբացվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ի 2024 թվականին ջերմոցում արտադրված լոլիկի վաճառքների իրացումից հասույթը (եկամուտ) կկազմի 256,608,000 ՀՀ դրամ , իսկ ծախսերը՝ 173,942,776 ՀՀ դրամ: Շահույթը կլինի 82,665,224 ՀՀ դրամ, հետևաբար ՀՀ պետական բյուջե վճարվող շահութահարկի գումարը նման թվերի պարագայում կկազմեր 14,877,940 ՀՀ դրամ:
Շահութահարկի հաշվետվությունները ներկայացնում են տարեկան կտրվածքով։
Ընդ որում՝