-
մինչև 18 տարեկան երեխաներ և 18-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անձինք,
-
վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (42 օր),
-
ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
-
ընտանեկան նպաստ ստացող 28․1 և ավելի անապահովության միավոր ունեցող անձինք,
-
նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված անձինք,
-
զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ,
-
ՀՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ,
-
զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք՝ բուժման սկզբի 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,
-
մանկատներում, ծերանոցներում և անօթևանների կացարաններում խնամվող անձինք,
-
փրկարարներ և նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակառու, հաշմանդամ դարձած փրկարարներ, ծառայության ընթացքում զոհված փրկարարի ընտանիքի անդամներ,
-
ապաստան հայցողներ և նրանց ընտանիքի անդամներ,
-
Հայրենական պատերազմի մասնակիցներ,
-
65 և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով,
-
ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ, բռնադատվածներ,
-
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
-
ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ,
-
դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության և իրավասու մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկված անձինք։