Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս ստանալ ֆինանսական աջակցություն «Զինապահ»-ից
Ֆինանսական աջակցության շրջանակում զինվորների ապահովագրության ազգային հիմնադրամը՝ «Զինապահ»-ը տրամադրում է 2 տեսակի աջակցություն․
- զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն,
- զինծառայողի ընտանիքի անդամի համար դրոշմանիշային վճարի վերադարձ։
Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն
Քայլ 2
Դիմումի ուսումնասիրություն
Դիմումի ուսումնասիրությունից հետո այն ուղարկվում է «Զինապահ» հիմնադրամ՝ ֆինանսական աջակցություն նշանակելու համար։
Քայլ 3
Աջակցության տրամադրում
«Զինապահ» հիմնադրամը տրամադրում է ֆինանսական աջակցությունը դիմում նշված բանկային հաշվեհամարին։
Ո՞վ կարող է դիմել
Ֆինանսական աջակցության կարող են դիմել․
- մարտական գործողությունների ժամանակ և ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը,
- զոհված կամ անհետ կորած զինծառայողի ընտանիքի անդամը,
- կամավորագրված անձը, եթե մասնակցել է մարտական գործողություններին։
Դիմումները ներկայացվում են հետևյալ պետական մարմիններից մեկի՝ սոցիալական ապահովության բաժին.
- Պաշտպանության նախարարություն,
- Ներքին գործերի նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Պետական պահպանության ծառայություն:
Ուշադրություն
- Պետք է դիմել այն պետական մարմին, որտեղի աշխատակից է եղել զինծառայողը։
- Կամավորագրված անձիք դիմում են միայն Պաշտպանության նախարարություն։
Աջակցության կարող են դիմել զինծառայողի ընտանիքի հետևյալ անդամները․
- ամուսինը/կինը,
- զավակները,
- ծնողները,
- եղբայրները/քույրերը,
- խնամակալները։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար կա դիմումի 2 ձև՝
- զինծառայողի առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու մասին,
- զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու մասին։
Անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- ամուսնության վկայական (առկայության դեպքում),
- ծննդյան վկայական,
- զինծառայողի եղբայր/քույր լինելու դեպքում` ուսումնական հաստատության տեղեկանք,
- ծնողների մահվան վկայական։
Եթե հատուցումը նախատեսված է մի քանի շահառուի համար՝ ներկայացվում է նրանց գրավոր համաձայնությունը․
- կամ գումարը ստանալու մեկ շահառուի հաշվին,
- կամ գումարը բաժանելու և յուրաքանչյուրին առանձին փոխանցելու մասին։
Լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ դեպքի
Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի դեպքում՝
- բժշկասոցիալական փորձաքննության որոշում (հաշմանդամության կարգի հաստատում),
- ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացություն՝ վնասի պատճառական կապի մասին։
Զոհված զինծառայողի դեպքում՝
- մահվան պատճառական կապի վերաբերյալ եզրակացություն
Անհայտ կորած ճանաչվելու դեպքում՝
- դատական ակտ (անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ)
Կամավորագրված անձի դեպքում՝
- մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանք՝ Պաշտպանության նախարարության կողմից։
- Համապատասխան գերատեսչությունը 1 ամսվա ընթացքում ուսումնասիրում է դիմողի անձնական գործը, նույնականացնում է շահառուներին, այնուհետև գործն ուղարկում է «Զինապահ» հիմնադրամ։
- Եթե փաստաթղթերում թերություններ են հայտնաբերվում, ապա կարող ես դրանք շտկել 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Աջակցության չափը և տրամադրման կարգը
Գումարի չափը որոշվում է ըստ՝
- վնասվածքի տեսակի,
- կարգավիճակի,
- ընտանիքի կազմի։
Աջակցության չափը կարող է լինել տարբեր և սահմանվում է՝ կախված զինծառայողի զինվորական աստիճանից և դեպքի բնույթից (զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած):
Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպային տրամադրվում է՝
- 82 միլիոն դրամ՝ զոհվելու, անհայտ բացակայելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում։
- 53 միլիոն դրամ՝ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպային կամ շարքայինին տրամադրվում է՝
- 70 միլիոն դրամ՝ զոհվելու, անհայտ բացակայելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում։
- 41 միլիոն դրամ՝ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
Տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրած անձին տրամադրվում է՝
- 70 միլիոն դրամ՝ զոհվելու, անհայտ բացակայելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում։
- 41 միլիոն դրամ՝ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
Կրտսեր ենթասպային (պարտադիր զինվորական ծառայության) տրամադրվում է․
- 58 միլիոն դրամ՝ զոհվելու, անհայտ բացակայելու կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում։
- 29 միլիոն դրամ՝ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
Շարքային զինծառայողին (պարտադիր զինվորական ծառայության) տրամադրվում է․
-
58 միլիոն դրամ՝ զոհվելու, անհայտ բացակայելու կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում։
-
29 միլիոն դրամ՝ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
Վճարման կարգը
- 8, 70 կամ 58 միլիոն դրամի դեպքում՝ 10 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական վճարներով 20 տարվա ընթացքում։
- 53, 41 կամ 29 միլիոն դրամի դեպքում՝ 5 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական վճարներով 20 տարվա ընթացքում։
Լրացուցիչ աջակցություն
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100,000 դրամ ստանալու իրավունք
Լրացուցիչ ամսական աջակցություն կարող են ստանալ․
- հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը,
- զոհված, մահացած կամ անհայտ կորած զինծառայողի ամուսինը կամ կինը, նրանց անչափահաս կամ ուսանող զավակները,
- զավակների խնամակալը։
Լրացուցիչ աջակցությունը նշանակվում է, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 և ավելի երեխաներ, որոնք․
- անչափահաս են,
- սովորում են ցերեկային ուսուցմամբ, և 23 տարեկանը չի լրացել,
- 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակներ են, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարեկան լրանալը։
- Դիմումը և փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան գերատեսչության սոցիալական ապահովության բաժին։
- Դրանք փոխանցվում են «Զինապահ» հիմնադրամին տվյալների ուսումնասիրության և լրացուցիչ աջակցություն նշանակելու համար։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- երեխաների ծննդյան վկայականները,
- ուսանող զավակների՝ ուսումնական հաստատության տեղեկանքները կամ հաշմանդամության կարգը հավաստող փաստաթուղթ,
- զոհված կամ անհետ կորած զինծառայողի դեպքում՝ երրորդ երեխայի սաղմնավորման մասին բժշկական հաստատության տեղեկանք,
- զոհված/կորած զինծառայողի դեպքում՝ զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայական և ամուսնալուծության չլինելու մասին տեղեկանք,
- խնամակալության վերաբերյալ փաստաթղթեր և անձնագիր,
- մեծահասակ զավակների համաձայնությունը՝ գումարը մեկին փոխանցելու կամ առանձին ստանալու վերաբերյալ։
Լրացուցիչ աջակցության վերահաշվարկ, դադարեցում և վերականգնում
Լրացուցիչ աջակցության վերահաշվարկ է կատարվում, եթե․
- զինծառայողի ընտանիքում երեխա է ծնվում,
- կամ լրացել է երեխայի 18 տարեկանը, և նա սովորում է առկա ցերեկային ուսուցմամբ,
- կամ երեխան հաշմանդամություն է ձեռք բերում մինչև 18 տարեկան դառնալը։
Աջակցությունը դադարեցվում է, եթե
- երեխան կամ ուսանողը մահացել է,
- երեխան ավարտել է ուսումը կամ փոխվել է ուսուցման ձևը (օրինակ՝ հեռակա),
- դադարեցվել է (վերացել է) երեխայի հաշմանդամությունը։
Լրացուցիչ աջակցությունը վերականգնվում է, եթե․
- չափահաս զավակը մինչև 23 տարեկան լրանալը շարունակում է կրթությունը ուսումնական հաստատությունում,
- կամ կրկին տեղափոխվում է առկա ցերեկային ուսուցմամբ համակարգ։
Դրոշմանիշային վճարների վերադարձ
Դրոշմանիշային վճարների վերադարձը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ կամ զոհվել է ծառայության ընթացքում։
Եթե դու աշխատել ես տվյալ ժամանակահատվածում, և քո աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, ապա կարող ես դիմել «Զինապահ» հատուցման հիմնադրամին դրոշմանիշային վճարների վերադարձի համար։
Առցանց դիմել դրոշմանիշային վճարի վերադարձի համար
Դրոշմանիշային վճարը օրենքով սահմանված պարտադիր գումար է, որը պահվում է ՀՀ քաղաքացու եկամուտից՝ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ՝ «Զինապահ»-ին փոխանցելու համար, որն էլ իր հերթին տրամադրում է վճարները դիմողներին։
Դրոշմանիշային վճարի վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Վճարել հարկերը» կյանքի իրադարձության ուղեցույցում։
Դրոշմանիշային վճար վճարում են․
- ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողները (գործատուն աշխատավարձից փոխանցում է Պետական եկամուտների կոմիտեին),
- քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձինք, որոնք կարող են եկամուտներ ունենալ ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս,
- անհատ ձեռնարկատերերը,
- նոտարները,
- ինքնազբաղված անձինք
Դրոշմանիշային վճարների վերադարձի համար կարող են դիմել զինծառայողի․
- ծնողները,
- ամուսինը/կինը,
- զավակները։
Դրոշմանիշային վճարի վերադարձը կատարվում է, եթե․
- զինծառայող ընտանիքի անդամը գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ,
- կամ զոհվել է ծառայության ընթացքում:
Դրոշմանիշային վճարների վերադարձի պայմաններ, ժամկետներ և կարգ
Վերադարձվում են այն ամիսների դրոշմանիշային վճարները, երբ զինծառայողը գտնվել է ծառայության մեջ կամ զոհվել է:
Օրինակ՝ եթե զինծառայողը զորակոչվել է հուլիսին, ապա վերադարձվում են հուլիսից դեկտեմբեր ամիսների վճարները:
Ի դեպ, դրոշմանիշային վճարի չափը կախված է քո ամսական եկամուտի չափից և տատանվում է 1,500 դրամից մինչև 15,000 դրամի սահմաններում։
Դիմումին կից՝ պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի կամ նույնականացման քարտ,
- եթե դիմումատուն ամուսինն է՝ ամուսնության վկայական,
- եթե դիմումատուն ծնողն է կամ զավակը՝ ծննդյան վկայական,
- եթե դիմումատուն ծնողն է՝ զինծառայողի ծննդյան վկայական,
- զինծառայողի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր՝ զինվորական գրքույկ կամ տեղեկանք զինծառայության մասին, այն գերատեսչության սոցիալական ծառայության բաժնի կողմից, որտեղ ծառայել և ծառայում է զինծառոյողը,
- զինծառայողի մահվան դեպքում՝ մահվան վկայական,
- մահվան մասին տեղեկանք, որը տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովության բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը,
- տեղեկանք, որտեղ նշված է, թե որ ամիսների համար ես վճարել դրոշմանիշային վճար (տրամադրում է հարկային ծառայությունը),
- բանկային հաշվի տվյալներ, որին կփոխանցվի գումարը:
Ուշադրություն
Եթե դու արդեն հատուցման հիմնադրամի շահառու ես (օրինակ՝ ստանում ես ֆինասնական աջակցություն), ապա ընտանեկան կապը հաստատող փաստաթղթեր՝ ամուսնության և ծննդյան վկայկան ներկայացնելու կարիք չկա:
Հիմնադրամը ստուգում է բոլոր տվյալները, և մինչև 2 ամսվա ընթացքում գումարը փոխանցվում է քո բանկային հաշվին, որը ստուգվում է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով։
Եթե հետո պարզվի, որ ավելի մեծ գումար ես վճարել, քան վերադարձվել է, ապա կվճարվի նաև տարբերությունը։
Այո՛, բայց պետք է դիմել յուրաքանչյուր տարվա համար առանձին։
Եթե փաստաթղթերում նկատվի թերություն կամ սխալ, ապա հիմադրամը քեզ կտեղեկացնի դրա մասին դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, և դու կունենաս ևս 5 օր՝ դրանք ուղղելու և կրկին ներկայացնելու համար։
Դրոշմանիշային վճարի վերադարձի հնարավոր դեպքեր
Եթե զինծառայողը տվյալ տարվա ընթացքում զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության, կամ զոհվել է, ապա նրան (կամ իրավահաջորդին՝ օրինակ՝ ծնողին կամ կնոջը) վերադարձվում է այդ տարվա իր վճարած (կամ աշխատավարձից պահված) դրոշմանիշային վճարը՝ սկսած զորակոչվելու կամ մահանալու ամսվա 1-ից մինչև տարվա վերջն ընկած ամիսների համար։
Օրինակ՝ եթե զինծառայողը զորակոչվել է ապրիլին, ապա ապրիլից դեկտեմբերի ամիսների համար վճարած դրոշմանիշային գումարները կվերադարձվեն։
Եթե զինծառայողը զորացրվել է նույն տարվա ընթացքում, ապա նա կարող է ստանալ վերադարձ այն ամիսների համար, որոնք ընկած են հունվարի 1-ից մինչև զորացրվելու ամսվա վերջ։
Օրինակ՝ եթե զինծառայողը զորացրվել է օգոստոսին, ապա վերադարձվում է հունվարից մինչև օգոստոսի վերջի ամիսների համար վճարված դրոշմանիշային գումարները։
Եթե զինծառայողը ամուսնացել է տարվա ընթացքում, ապա նրա ամուսնուն վերադարձվում են այն ամիսների գումարները, որոնց ընթացքում նրանք ամուսնացած են եղել։ Գումարը վերադարձվում է զինծառայողի կնոջը կամ ամուսնուն՝ որպես վճարող կողմ, եթե նա է կատարել վճարումները։
Օրինակ՝ եթե ամուսնությունը գրանցվել է հուլիսին, ապա կնոջը կվերադարձվի հուլիսից դեկտեմբերի ամիսների համար վճարված գումարը։