Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել դրոշմանիշային վճարի վերադարձի համար
Դրոշմանիշային վճարների վերադարձը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ կամ զոհվել է ծառայության ընթացքում։
Եթե դիմողն աշխատել է տվյալ ժամանակահատվածում, և նրա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, ապա կարող է դիմել «Զինապահ» հատուցման հիմնադրամին դրոշմանիշային վճարների վերադարձի համար։
- Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային [email protected] փոստի հասցեին ուղարկել նամակ՝ դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերի լուսապատճենները:
- Դիմումը հնարավոր է նաև ներկայացնել փոստային ծառայության միջոցով՝ ուղարկելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը հետևյալ հասցեին՝ ԶԻՆԱՊԱՀ, ք․ Երևան, 0010, ՀՀ, Վ․ Սարգսյան փող․ 26/1, սենյակ 317։ Խորհուրդ է տրվում փաստաթղթերն ուղարկել պատվիրված տարբերակով, որի դեպքում անհրաժեշտ է կատարել համապատասխան վճար։ Տվյալ հասցեում դիմումները առձեռն չեն ընդունվում։
Ներկայացվող պահանջները
Դրոշմանիշային վճարի վերադարձի համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնց․
- ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ,
- կամ զոհվել է ծառայության ընթացքում։
Պահանջվող փաստաթղթերը
Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- հանրային ծառայությունների համարանիշ,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դրոշմանիշային վճարի մասին տեղեկանք՝ տրված հարկային մարմնի կողմից,
- զինծառայողի զոհված լինելու դեպքում՝ տեղեկանք զինծառայողի զոհված լինելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
- զինծառայողի ծառայության մեջ գտնվելու դեպքում՝ տեղեկանք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման խնդիրների բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
- զինծառայողի հետ կապը հաստատող փաստաթուղթը՝ ամուսնության վկայական (եթե դիմումատուն ամուսինն է), ծննդյան վկայական (եթե դիմումատուն ծնողն է կամ զավակը),
զինծառայողի ծննդյան վկայական (եթե դիմումատուն ծնողն է)։
Վճարի չափը
Դրոշմանիշային վճարի չափը կախված է դիմողի ամսական եկամուտի չափից և տատանվում է 1,500 դրամից մինչև 15,000 դրամի սահմաններում։ Մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դրոշմանիշային վճարի վերադարձը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 2 ամսվա ընթացքում։
Դրոշմանիշային վճարի վերադարձի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։