ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անվտանգություն և պաշտպանություն

Դիմել դրոշմանիշային վճարի վերադարձի համար

Դրոշմանիշային վճարների վերադարձը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ կամ զոհվել է ծառայության ընթացքում։

Եթե դիմողն աշխատել է տվյալ ժամանակահատվածում, և նրա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, ապա կարող է դիմել «Զինապահ» հատուցման հիմնադրամին դրոշմանիշային վճարների վերադարձի համար։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 20 ամիս

Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո գրանցվել՝ սեղմելով էջի վերևի աջ անկյունում նշված «ՄՈՒՏՔ» կոճակը։

Գրանցումից հետո դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է․

  • ընտրել «Դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ» բաժինը,
  • սեղմել «Մուտքագրել նոր դիմում» կոճակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • հաջորդ էջում ընտրել դիմումատուի կարգավիճակը, գումարը ստանալու եղանակը, դիմումատուի կապը զինծառայողի հետ, գործատուի տեսակը,
  • հաստատել բանկային հաշվի պատկանելությունը ճշտելու թուլտվությունը և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • հաջորդ էջում կցել դրոշմանիշային վճարի մասին տեղեկանքը և զինծառայողի զոհված լինելը կամ զինծառայողի կապը հաստատող փաստաթուղթը և սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը։

Ներկայացվող պահանջները

Դրոշմանիշային վճարի վերադարձի համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնց․

  • ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ,
  • կամ զոհվել է ծառայության ընթացքում։

Պահանջվող փաստաթղթերը

Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

  • հանրային ծառայությունների համարանիշ,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դրոշմանիշային վճարի մասին տեղեկանք՝ տրված հարկային մարմնի կողմից,
  • զինծառայողի զոհված լինելու դեպքում՝ տեղեկանք զինծառայողի զոհված լինելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման խնդիրների բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
  • զինծառայողի ծառայության մեջ գտնվելու դեպքում՝ տեղեկանք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
  • եթե դիմումատուն ամուսինն է` զինծառայողի հետ կապը հաստատող փաստաթուղթը՝ ամուսնության վկայական,
  • եթե դիմումատուն ծնողն է կամ զավակը` ծննդյան վկայական,
  • եթե դիմումատուն ծնողն է` զինծառայողի ծննդյան վկայական։

Վճարի չափը

Դրոշմանիշային վճարի չափը կախված է դիմողի ամսական եկամուտի չափից և տատանվում է 1,500 դրամից մինչև 15,000 դրամի սահմաններում։ Մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դրոշմանիշային վճարի վերադարձը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 2 ամսվա ընթացքում։

Դրոշմանիշային վճարի վերադարձի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Ծառայության գծով աջակցության համար՝
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ
Այս էջը օգտակա՞ր էր