ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ի՞նչ է «ԵսԵմ»-ը և ինչպե՞ս ստանալ այն

Այսօր մեր կողմից իրականացվող գործարքների մեծ մասն առցանց է, փաստաթղթերը՝ թվային։ Ուստի անվտանգ նույնականացումը և տվյալների պահպանումն առավել կարևոր են, քան երբևէ։

Թվային նույնականացման ազգային «ԵսԵմ» հարթակը մուտքի մեկ միասնական միջոց է թվային բոլոր ծառայություններից օգտվելու համար, որոնք մատուցվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։

«ԵսԵմ» հարթակը թույլ է տալիս մի շարք ծառայություններից օգտվելու համար ֆիզիկապես տարբեր գրասենյակներ այցելելու և կենդանի հերթերում սպասելու փոխարեն թվային ծառայությունից օգտվել արագ և անվտանգ կերպով, ինչպես նաև ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ առանց որևէ գրասենյակ այցելելու։ 

Այսօր հասանելի է «ԵսԵմ» մուտքի 2 տարբերակ՝ բջջային ID SIM քարտով և նույնականացման քարտով (ID Card)։ 

«ԵսԵմ»-ի մասին

«ԵսԵմ» նույնականացումը տրամադրվում է հետևյալ եղանակներով՝


Չիպ պարունակում են միայն մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը տրամադրված նույնականացման քարտերը։

«ԵսԵմ»-ը մուտքի մեկ միասնական միջոց է, որով հնարավոր է նույնականացվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս՝ առանց ֆիզիկապես որևէ գրասենյակ այցելելու անհրաժեշտության։

«ԵսԵմ» ստորագրությունը թվային փաստաթղթերը ստորագրելու հեշտ և անվտանգ միջոց է։ 

Այն թույլ է տալիս ցանկացած գործարք կատարելիս ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ առանց ֆիզիկապես որևէ գրասենյակ այցելելու անհրաժեշտության։

Ունենալով «ԵսԵմ»՝ 

  • ստիպված լինի ֆիզիկապես ներկայանալ և ծախսել ժամանակ որևէ կառույցում կամ կենդանի հերթերում,
  • կազատվեք պետական և մասնավոր հատվածի կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ բազմաթիվ անձնական տվյալներ լրացնելու պահանջից,
  • ստիպված չեք լինի հիշել բազմաթիվ մուտքանուններ ու գաղտնաբառեր տարբեր հարթակների համար,
  • կանցնեք անվտանգ նույնականացում՝ օգտվելով հարթակից, որը համապատասխանում է միջազգային լավագույն ստանդարտներին։

«ԵսԵմ» հարթակը նախագծվում է թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտներին՝ եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան՝ էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծմամբ։ Սա ապահովելու է անվտանգության բարձրագույն մակարդակ։

eIDAS 2.0 ստանդարտների կիրառումը նվազագույնի է հասցնում խարդախության ռիսկերը և օգտատերերի տվյալների օգտագործումը։

Առցանց ստանալ էլեկտրոնային ստորագրություն
Սկսել

Թվային նույնականացում

«ԵսԵմ» նույնականացում բջջային ID SIM քարտի միջոցով

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտով նույնականացվելիս որպես էլեկտրոնային կրիչ օգտագործվում է բջջային հեռախոսում առկա SIM քարտը, որը տրամադրվում է բոլոր բջջային օպերատորների կողմից։ 

Ուշադրություն
eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների դեպքում «ԵսԵմ» բջջային ID SIM քարտը դեռևս չի գործում։


Իսկ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի հեռախոսահամարները կարող են ջնջվել, ուստի հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud)

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու իրավունք ունեն ՀՀ չափահաս քաղաքացիները, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած չափահաս անձինք։ 

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտը ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել բջջային օպերատորի գրասենյակ և SIM քարտը փոխարինել հատուկ չիպ պարունակող ID SIM քարտով։ 

Ընդ որում՝ բջջային օպերատորի գրասենյակ այցելելիս պարտադիր է ունենալ նույնականացման քարտ (այս դեպքում քարտի վրա չիպի առկայությունը կամ PIN և PUK կոդերը հիշել պարտադիր չէ)։ 

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտով նույնականացման ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է վերաթողարկել քարտը՝ վճարելով 500 դրամ և սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ օպերատորների սակագների։ 

«ԵսԵմ» նույնականացում նույնականացման քարտի (ID քարտի) միջոցով

«ԵսԵմ» նույնականացում հնարավոր է ձեռք բերել նաև նույնականացման քարտի միջոցով, եթե այն տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը (պարունակում է չիպ), և հիշում եք դրա PIN և PUK ծածկագրերը։ 

Ուշադրություն
Նույնականացումն առայժմ գործում է միայն Google Chrome և Microsoft EDGE 10 դիտարկիչներով։

Նույնականացման քարտի միջոցով մուտք գործելիս անհրաժեշտ է՝

  • ունենալ վավեր նույնականացման քարտ, որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը,

  • անպայման հիշել նույնականացման քարտի PIN և PUK ծածկագրերը (տրամադրվում են նույնականացման քարտի հետ),

  • ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք,

Ուշադրություն
Եթե PIN և PUK ծածկագրերը հնարավոր չէ գտնել կամ հիշել, ապա «ԵսԵմ» նույնականացում կարող եք ձեռք բերել «ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով։

Նույնականացման քարտի միջոցով մուտք գործելու իրավունք ունեն ՀՀ չափահաս քաղաքացիները, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած չափահաս անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։ 

Էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ 

Էլեկտրոնային ստորագրության միջոցով հնարավոր է անվտանգ կերպով ստորագրել թվային փաստաթղթեր՝ առանց ֆիզիկապես որևէ գրասենյակ այցելելու և վստահ լինելով, որ զերծ եք մնալու ստորագրության կեղծումից։ 

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա բոլոր չափահաս քաղաքացիները։ 

Էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել «ԵսԵմ» բջջային ID SIM քարտի կամ նույնականացման քարտի միջոցով։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտով թվային փաստաթղթեր ստորագրելու համար պարզապես անհրաժեշտ է բջջային հեռախոսի վրա հայտնվող պատուհանում լրացնել 6-նիշանոց ծածկագիրը, որը ստեղծվել է բջջային օպերատորի գրասենյակում։

Իսկ նույնականացման քարտի դեպքում անհրաժեշտ է ունենալ քարտն ընթերցող սարք և համակարգչում ներբեռնել անհրաժեշտ ծրագրերը, որոնք ներկայացված են հաջորդ հարցերում։

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է՝

  • ունենալ վավեր նույնականացման քարտ, որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, ինչպես նաև քարտի PIN և PUK ծածկագրերը,

  • ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք։


Եթե նույնականացման քարտը ձեռք է բերվել 2023 թվականի փետրվարի 15-ից հետո և չունի էլեկտրոնային կրիչ, կամ կորցրել եք դրա PIN և PUK ծածկագրերը, ապա անհրաժեշտ է այցելել բջջային օպերատորներից որևէ մեկի գրասենյակ և ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։


Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է՝

Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրության ակտիվացման մանրամասն քայլերը ներկայացված են ուղեցույցում։ 

Էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ 

  • անվճար է, եթե վճարողը ՀՀ քաղաքացի է,
  • 3 տարվա համար 30,000 ՀՀ դրամ է, եթե վճարողը օտարերկրյա քաղաքացի է։

Ո՛չ։ Ստորագրության վճարի պահանջը վերացել է 2025 թվականի փետրվարի 1-ից սկսած, և այդ որոշումը հետադարձ ուժ չունի։

Առցանց ստանալ էլեկտրոնային ստորագրություն
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր