Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ էլեկտրոնային ստորագրություն որպես օտարերկրյա քաղաքացի
Օտարերկրյա քաղաքացիերը Հայաստանում էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու համար կարող են ձեռք բերել CoSign ստորագրություն, որը տրամադրվում է հետևյալ տարբերակներից որևէ մեկով`
- Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) միջոցով,
- Հարկ վճարողի հաշվառման համարանիշի (ՀՎՀՀ) միջոցով։
ՀԾՀ-ի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անձը պետք է գտնվի ՀՀ-ում, իսկ ՀՎՀՀ-ի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անձը կարող է դիմել լիազորված անձի միջոցով։
ՀԾՀ-ի միջոցով տրամադրված Cosign ստորագրությունը տրամադրվում է հետևյալ դեպքերում կիրառելու համար՝
- էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելիս (word, excel, pdf),
- self-portal.taxservice.am կայքում, օրինակ՝ հայտարարագիր ներկայացնելիս,
- file-online.taxservice.am կայքում, օրինակ՝ հայտարարագիր ներկայացնելիս,
- e-request.am կայքում, օրինակ՝ պետական մարմիններին ուղղված դիմումներ ներկայացնելիս։
ՀՎՀՀ-ի միջոցով տրամադրված Cosign ստորագրությունը կիրառվում է միայն self-portal.taxservice.am կայքում, օրինակ՝ հայտարարագիր ներկայացնելիս։
Ներկայացվող պահանջներ
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է ունենա ՀՀ-ում օրինական կացության իրավունք (կացության քարտ կամ հատուկ անձնագիր)։
Պահանջվող փաստաթղթեր
Անհրաժեշտ է նախապես առցանց եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
- Կացության քարտ կամ անձնագիր
- ՀԾՀ-ի կամ ՀՎՀՀ-ի մասին տեղեկանք
- Վճարման անդորրագիր
Վճարման չափը և կարգը
Էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ծառայության համար վճարը կազմում է 30,000 ՀՀ դրամ:
Վճարումն իրականացվում է բանկային փոխանցմամբ։ Փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել 1570004596000500 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով « ՀԾՀ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կախված դիմումի տարբերակից (ՀԾՀ կամ ՀՎՀՀ)՝ տրամադրման ժամկետը և կարգը տարբեր են։
Մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04