Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ և փոխանակել նույնականացման (ID) քարտը

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները պարտադիր կերպով ստանում են նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։

6-16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր։

16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։

Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։

Ուշադրություն
Եթե նույնականացման քարտը ստացել եք մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, այն կգործի մինչ ժամկետի լրանալը։

Ստանալ նույնականացման քարտ

Ուշադրություն
Ամրագրումներն այս պահին հասանելի են մինչև հոկտեմբերի 31-ը։ Նոյեմբերի 1-ից կգործի անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նոր էլեկտրոնային միասնական հարթակ։

Առցանց ամրագրել այց նույնականացման քարտ ստանալու համար
Սկսել
Փոխանակել նույնականացման քարտը

Փոխանակել նույնականացման քարտը

Ուշադրություն
Ամրագրումներն այս պահին հասանելի են մինչև հոկտեմբերի 31-ը։ Նոյեմբերի 1-ից կգործի անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նոր էլեկտրոնային միասնական հարթակ։

Առցանց ամրագրել այց նույնականացման քարտը փոխանակելու համար
Սկսել

Հղում Օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր