Բիզնեսը գրանցելու համար անհրաժեշտ է դիմել՝
- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (ք. Երևան, Կոմիտաս 49),
- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ,
- ՀՀ-ում գործող բանկեր (նախքան դիմելը անհրաժեշտ է բանկից ճշտել՝ արդյոք տվյալ բանկը իրականացնում է այդ գործառույթը),
- Հայփոստի մասնաճյուղեր։
Ուշադրություն
Ֆինանսական, բանկային, վարկային և ապահովագրական ոլորտի ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կենտրոնական բանկ։