Հիմնադիրներից պահանջվող տվյալները կարող են տարբերվել՝ կախված նրանց քաղաքացիությունից և ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից։
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում հիմնադիրը պետք է ներկայացնի՝
- անձնագիր կամ նույնականցման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ։
ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում հիմնադիրը պետք է ներկայացնի՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
- հանրային ծառայությունների համարանիշ։
Եթե հիմնադիրը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, պետք է ներկայացվի՝
- իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումը նոր
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին և հիմնադիր իրավաբանական անձի անվանումն ու պետական գրանցման համարը:
Եթե հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, պետք է ներկայացվի՝
- իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումը նոր իրավաբանական անձ հիմնադրելու մասին, իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։ Բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն՝ նոտարական վավերացմամբ։