BETA

This site is new, your feedback will help us improve it.

Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

State support programs

Սկսել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում: 

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 40+10 հազարական դրամ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով:

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականցվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցություն։

Սկսել

Ծրագրի շահառու կարող են դառնալ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից բռնի տեղահանված ընտանիքների՝ ուսումնական հաստատություններում սահմանված կարգով հրամանագրված և ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի վճարովի համակարգում ընդգրկված սովորողները։

Սկսել

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, ովքեր աշխատանքի կընդունեն  ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն՝ ձեռք բերելու ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

Սկսել

Ծրագրի շրջանակում ԼՂ բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ բռնի տեղահանված բոլոր անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ հասանելի են ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա ուսուցչի թափուր աշխատատեղերը:

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ ֆինանսական կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

Սկսել

Ծրագրով սահմանվել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ընթացակարգը։

Այս էջը օգտակա՞ր էր