This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ բնակարանային աջակցություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Ծրագրի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու կամ գործող հիպոթեքային վարկը մարելու նպատակով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Բնակարանային աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է.
- այցելել housing.socservice.am,
- ընտրել համապատասխան ծրագիրը,
- լրացնել առաջարկվող դաշտերը և հանձնել դիմումը։
Ծրագրի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցությունն իրականացվում է հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝
-
բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում,
-
անհատական բնակելի տան կառուցում,
-
գործող հիպոթեքային վարկի մարման աջակցություն (աջակցության այս ծրագրից կարող են օգտվել 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիպոթեքային վարկ ունեցող ընտանիքները)։
Ներկայացվող պահանջները
2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը կարող է ստանալ աջակցություն, եթե՝
- ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն (ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգը),
- ընտանիքի անդամներից ոչ մեկը 19․09․2023 թ․-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում սեփական բնակարան կամ տուն չունի,
- ընտանիքը բնակարանային ապահովման այլ ծրագրերի շահառու չէ։
Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման ծրագրից կարող են օգտվել՝
- 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
- զոհված, կերակրողին կորցրած կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները,
- ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները բանկի կողմից կհամարվեն վարկունակ և կստանան աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Անհատական բնակելի տան կառուցման ծրագրից կարող են օգտվել՝
- 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
- զոհված, կերակրողին կորցրած կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները,
- ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները բանկի կողմից կհամարվեն վարկունակ և կստանան աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Գործող հիպոթեքային վարկի մարման ծրագրից կարող են օգտվել 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) անշարժ գույքի՝
- գինը չի գերազանցում 55 մլն․ դրամը
- բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից,
- սեփականության իրավունքը գրանցված է ընտանիքի բոլոր անդամների անվամբ։
Աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվում է ընտանիքի 1 անդամի հաշվով (այսինքն՝ եթե ընտանիքում կա, օրինակ, 5 անդամ, ապա նշված գումարը բազմապատկվում է 5-ով՝ անկախ ընտանիքի անդամների տարիքից) հետևյալ գումարների չափով․
- 5 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
- 4 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
- 3 մլն դրամ, եթե բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում մյուս բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից (Երևանի 1-ին և 2-րդ գոտիներն ընդգրկում են Փոքր կենտրոնը, Կենտրոն վարչական շրջանի մյուս մասերը և Արաբկիր վարչական շրջանից մի հատված)։
- 2 մլն դրամ, եթե հիպոթեքային վարկն արդեն գործում է, իսկ գույքը չի գտնվում Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում։
Եթե նախատեսված ծախսերից հետո աջակցության գումարի մի մասը չի ծախսվում, ապա այդ մնացորդը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝
- գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ,
- ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ,
- կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
Տրամադրման կարգը
Դիմումի ուսումնասիրությունից և աջակցության հաստատումից հետո դիմողի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է QR կոդ (հատուկ կոդ, որով դիմողը նույնականացվելու է բանկում)։ Այն հարկավոր է ներկայացնել ծրագրին մասնակցող նախընտրելի բանկ՝ գործընթացն սկսելու համար։
Ուշադրություն
- Աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած 1 կամ 2 անչափահաս անդամ նույն տարվա ընթացքում 183 և ավելի օր Հայաստանում չեն գտնվում։
- Աջակցությունը չի դադարեցվում, եթե ընտանիքի անդամները բացակայում են աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի կամ ռազմական ուսումնական հաստատությունում սովորելու կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու պատճառով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83