This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ անվճար բժշկական սպասարկում որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար:
Պահանջվող փաստաթղթերը
Անվճար բժշկական սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- բժշկի ցուցում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Բժշկական հաստատությունում գրանցվելուց հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բժշկական օգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ (Միասնական սոցիալական ծառայություն, տարածված է նաև «Սոցապ» անվանումը) և ստանալ անհրաժեշտ միջոցները։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի նոյեմբերի 16 N 1799-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003