BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Ստանալ բուժաշխատողի հավաստագիր որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ԼՂ-ից տեղահանված անձինք
Filiing duration
2-3 րոպե
ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները հավաստագիր ստանալու նպատակով կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Արցախ» բառը, որպեսզի մասնագետներն առավել արագ ընթացք տան դիմումին:


Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր բուժաշխատողները։

Պահանջվող փաստաթղթերը

Հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար առցանց նամակին անհրաժեշտ է կցել՝ 

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դիպլոմ,
  • հավաստագրեր (առկայության դեպքում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն, բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում (շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ):

Հաշվի առնելով կադրային պահանջարկը՝ բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:

Այս պահին առկա թափուր հաստիքների ցանկ։

Հղում օրենսդրությանը

ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?