BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարի փոխհատուցման ծրագրին

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ԼՂ-ից բռնի տեղահանաված անձինք
Filiing duration
15-20 րոպե

Ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն պետական ուսումնական հաստատություն, որտեղ անձը սովորում է կամ ցանկանում է ընդունվել։


Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ուսանողները, որոնք՝

  • այդ օրվա դրությամբ ընդունված են եղել կամ սովորել են ՀՀ ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող),
  • 2024-2025 ուսումնական տարում առկա ուսուցմամբ ընդունվել են 1-ին կուրս։


Ընդ որում՝ ուսանողներն աջակցությունից կարող են օգտվել, եթե նույնիսկ մինչև 2023-2024 ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղի կողմից ուսման վարձի փոխհատուցում են ստացել։

Ուշադրություն
Ծրագրից չեն կարող օգտվել այն ուսանողները, որոնք տեղափոխվել են այլ ուսումնական հաստատություն, փոխել են կրթական ծրագիրը կամ հեռացվել են ուսումնական հաստատությունից, կամ ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձից։


Աջակցության չափը

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ուսման վարձի 100%-ի չափով փոխհատուցում՝ հետևյալ ժամկետներում և պայմաններով․

  • 2023-2024 ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում 1-ին կիսամյակի համար, իսկ հաջորդ կիսամյակների համար՝ ամեն նախորդ կիսամյակի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 65%-ը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»,
  • 2024-2025 ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում 1-ին կիսամյակի համար, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ նախորդ կիսամյակի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) 65% շեմը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»,
  • 2025-2026 ուսումնական տարվա և հաջորդող ուսումնական տարիների համար՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75%-ը հաղթահարելու դեպքում, իսկ եթե ուսումնական հաստատությունում ներդրված չէ ՄՈԳ-ի համակարգ, ապա նախորդ կիսամյակի գնահատականների առնվազն 50%-ը պետք է լինի «լավ» կամ «գերազանց»։

 

Պահանջվող տեղեկություններ

Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան ուսումնական հաստատություն ներկայացնել․

  • ուսանողի նույնականացման տվյալները,
  • կրթական աստիճանը, մասնագիտությունը (կրթական ծրագիրը), կուրսը, ուսուցման ձևը, ՄՈԳ-ի չափը կամ առաջադիմության վերաբերյալ տեղեկությունը,
  • կիսամյակի ուսման վարձի չափը,
  • կարգավիճակը (տեղեկություններ ժամանակավոր պաշտպանության վկայականի, որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության ծրագրի շահառու լինելու մասին)։
     

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ներկայացնելուց հետո ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում դիմող ուսանողների անվանացանկը՝ նշելով վերջիններիս տվյալները։ 
  • Նախարարությունը ճշգրտում է անվանացանկը Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ։
  • Ճշգրտված անվանացանկի և պայմանագրի հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:


Լրացուցիչ տեղեկություններ

Ծրագիրը գործում է 2023-2028 թվականների ուսումնական բոլոր տարիների համար։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 21 N 2291-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?