Ծրագիրը նպատակ ունի աջակցել որոշակի զինծառայողների ծնողներին` մասնակի փոխհատուցելով դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայությունների ծախսերը: Այս աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։
This site is new, your feedback will help us improve it.
Կենսաթոշակ
Including pension & services for retired people
Pensions and state assistance
Ծրագիրն օժանդակում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին տարբեր իրավիճակներում: Այն տրամադրում է դրամական աջակցություն զինծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ՝ ծրագիրը հատուցում է զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը՝ ներառյալ գերեզմանի բարեկարգումը, տապանաքարի պատրաստումն ու տեղադրումը:
Աշխատանքային կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման։ Դրա համար անհրաժեշտ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առցանց դիմում ներկայացնել։
Կենսաթոշակի 12% հետվճարը պետական աջակցության ծրագիր է, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն բացառապես ՀՀ տարածքում կատարում է անկանխիկ վճարումներ, ապա ամսական կտրվածքով ստանում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով (առավելագույնը 6,000 ՀՀ դրամ):
Կենսաթոշակառուն ցանկացած պահի կարող է փոխել այն բանկը, որի միջոցով ցանկանում է ստանալ իր կենսաթոշակը։
Թաղման նպաստը միանվագ դրամական աջակցություն է, որը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին մահվան վկայականի առկայության դեպքում:
Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն աջակցելը։
Այս ծրագրով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման համար ստեղծվում են հիփոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմաններ։
Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է աշխատանքային ստաժի տարիների, կենսաթոշակառուի անձնական գործակցի և այլ գործակիցների հիման վրա։ Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս կանխիկ կամ անկախիկ եղանակով։
Ծերության նպաստը պետական աջակցության ծրագիր է։ Նշանակվում է 65 տարեկանը լրացած քաղաքացուն ցմահ։
Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ քաղաքացու աշխատանքային ստաժի համար։ Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։
Առաջին անգամ աշխատանքի անցնելիս քաղաքացին իրավունք ունի ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե քաղաքացին չի ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։
Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:
Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշախատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 2,5%, պետությունից՝ 7,5% ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը :
Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։
Ծրագիրը նպատակ ունի ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների տրամադրումը, ինչպես նաև՝ թաղման նպաստի հատկացումը զինվորական կենսաթոշակառուի մահվան դեպքում:
Ծրագրի շրջանակում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։