BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար

Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ քաղաքացու աշխատանքային ստաժի համար։ Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

Տարիքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային սոցիալական ծառայության բաժին (տարածված է նաև Սոցապ անվանումը) ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Աշխատանքային կենսաթոշակ կարող է ստանալ 63 տարին լրացած և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Պահանջվող փաստաթղթերը

Աշխատանքային կենսաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում,
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
  • տեղեկանք սոցիալական վճար կատարած լինելու մասին, որը տրամադրվում է հարկային սպասարկման բաժնի կողմից կամ տեղեկանք գործատուից աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների,
  • բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ,
  • երեխաների ծննդյան վկայական կամ ծննդյան վկայականի մասին տեղեկանք,
  • զինվորական գրքույկ (տղամարդկանց դեպքում),
  • 4 x 6 չափի լուսանկար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է թոշակի հաստատման կամ մերժման մասին։ 

Անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման դեպքում առաջին անգամ կենսաթոշակ ստացող շահառուն ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?