This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ թաղման նպաստ
Թաղման նպաստը միանվագ դրամական աջակցություն է, որը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին մահվան վկայականի առկայության դեպքում:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Թաղման նպաստը ստանալու համար անհրաժեշտ է`
-
գրանցվել՝ լրացնելով անձնական տվյալները,
-
ընտրել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը,
-
ընտրել «Մուտքագրել թաղման նպաստի դիմում» ենթաբաժինը,
-
լրացնել դիմումատուի և մահացած անձի անհրաժեշտ տվյալները,
-
ընտրել բանկը,
-
սեղմել «Ստեղծել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Թաղման նպաստի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
-
մահվան վկայական և դրա պատճեն,
-
հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև տեղեկանք մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Թաղման նպաստ նշանակվում է՝
- կենսաթոշակառուի մահվան դեպքում,
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
- հաշմանդամ ճանաչված անձի մահվան դեպքում, ով ճանաչվել է հաշմանդամ, բայց չի դիմել նպաստը ստանալու համար և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում,
- ծառայությունից ազատված նախկին զինծառայողի մահվան դեպքում, ով հաշմանդամ է և ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել այն նշանակելու համար ծառայությունից ազատվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո 6 ամսվա ընթացքում:
Ուշադրություն
Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի և հուղարկավորությունը կատարված լինի ՀՀ-ում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թաղման նպաստը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Using different methods might take more time or cost more money.
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383