BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Ստանալ զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին միանվագ հատուցում

Ծրագիրն օժանդակում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին տարբեր իրավիճակներում: Այն տրամադրում է դրամական աջակցություն զինծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ՝ ծրագիրը հատուցում է զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը՝ ներառյալ գերեզմանի բարեկարգումը, տապանաքարի պատրաստումն ու տեղադրումը:

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-50 րոպե
Processing duration
15 աշխատանքային օր

Միանվագ հատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Միանվագ հատուցում ստանալու համար կարող են դիմել՝

  • զինհաշմանդամները,
  • զոհված, անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ծնողները, ամուսինը և զավակները:

Պահանջվող փաստաթղթերը

Զինհաշմանդամները դիմումին կից պետք է ներկայացնեն՝

  • բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանքը,
  • ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի եզրակացությունը,
  • զինհաշմանդամի անձնագիրը կամ նույնականացման քար­տը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • զինհաշմանդամի բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանքը։

Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամները դիմումին կից պետք է ներկայացնեն զինծառայողի՝

  • մահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը,
  • ծննդյան վկայականը,
  • ամուսնության վկայականը,
  • ծնողների ամուսնության վկայականը,
  • երեխաների ծննդյան վկայականները,
  • ծնողների, կնոջ (ամուսնու), չափահաս զավակների անձնագրերը կամ նույնականացման քար­տերը), հանրային ծառայությունների համարանիշները,
  • ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականները,
  • բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանքը,
  • հուղարկավորման վայրից տեղեկանքը,
  • այլ փաստաթղթեր (ամուսնալուծության վկայական, հայրության ճանաչման վկայական, պահեստազորից զորակոչելու վերաբերյալ Զինկոմիսարիատի տեղեկանք և այլն):

Տրամադրման ժամկետը և կարգը

Փոխհատուցումը տրամադրվում է դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Was this page useful?