To access the service in person, please make a visit to office.
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Support program
Կենսաթոշակ
Դիմել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրին
Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն աջակցելը։
Այս ծրագրով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման համար ստեղծվում են հիփոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմաններ։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-50 րոպե
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական (ենթասպա, ավագ ենթասպա կոչում կրողներ) կազմերի պայմանագրային զինծառայողները։
Պահանջվող փաստաթղթերը
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- զինծառայողի և նրա ընտանիքի՝ համավարկառու հանդիսացող անդամների անձը հաստատող փաստաթղթերի և զինծառայողի ծառայողական վկայականի պատճենները,
- տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում),
- վարկատու կազմակերպության տեղեկանքը՝ զինծառայողին (ներառյալ համավարկառուներին) կոնկրետ սահմանաչափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:
Ուշադրություն
- Յուրաքանչյուր տարվա համար զինծառայողը ՀՀ պաշտպանության նախարարին կարող է դիմում-հայտը ներկայացնել մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։
- Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած և նախկինում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցված զինծառայողներն օգտվում են ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից և չեն մասնակցում վիճակահանությանը։
Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցում են՝
- Արդշինբանկը,
- Հայբիզնեսբանկը,
- Արմսվիսբանկը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշում։
- ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի մայիսի 18 N 786-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-50 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Was this page useful?