This site is new, your feedback will help us improve it.
Ընտրել կամ փոխել կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին
Առաջին անգամ աշխատանքի անցնելիս քաղաքացին իրավունք ունի ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե քաղաքացին չի ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։
Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:
Նույնականացումն անցնելու ուղեցույց
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Կուտակային կենսաթոշակի ֆոնդը և կառավարչին ընտրելու կամ փոխելու համար նախ անհրաժեշտ է՝
- սեղմել «Իմ հաշիվ» կոճակը,
-
անցնել նույնականացում։
-
Նույնականացումից հետո բացված պատուհանում ընտրել «Իմ դիմումներ» բաժինը,
-
ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և ֆոնդ,
-
պահպանել։
Ներկայացվող պահանջները
Կուտակային կենսաթոշակը պարտադիր է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար։ Սակայն կուտակային կենսաթոշակին կարող են միանալ նաև կամավոր կերպով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կուտակային կենսաթոշակի փոփոխությունը կամ ընտրությունը հաստատվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
Հեռախոսահամար`