Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Հարկ վճարողի հաշվառման համարը յուրաքանչյուր հարկ վճարողին տրվող եզակի նույնականացման համարն է։ Այն տրամադրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Առցանց եղանակով ՀՎՀՀ հնարավոր է ստանալ հետևյալ տարբերակներով․
- «ԵսԵմ» նույնականացում ունենալու դեպքում՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի անձնական էջում (մի քանի քայլով և անմիջապես),
- e-request համակարգում գրանցվելու միջոցով (ընդ որում՝ համակարգ հնարավոր է մուտք գործել նաև «ԵսԵմ» նույնականացմամբ)։
e-request հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։
Հարթակում գրանցվելուց հետո ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել Պետական եկամուտների կոմիտե,
- կցել լրացված և ստորագրված ՀՎՀՀ ստանալու դիմումը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը և հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ),
- սեղմել «Առաջ» կոճակը։
Ոչ ռեզիդենտները (արտերկրում ապրող) և ՀՀ-ում ապրող օտարերկրյա քաղաքացիները հարթակում գրանցվելուց հետո վերը նշված հաջորդական քայլերը կատարելուց հետո ներկայացնում են ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանված դիմումն ու կցում են պահանջվող փաստաթղթերը։
Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ներկայացվող պահանջները
ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի անձնական էջով դիմելու դեպքում ՀՎՀՀ-ն տրամադրվում է անմիջապես․ այն հնարավոր կլինի տեսնել անձնական էջում։
- e-request հարթակի միջոցով դիմելու դեպքում ՀՎՀՀ-ն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին դիմումը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հուլիսի 8-ի N 922-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44