ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի հաշվառման համարը յուրաքանչյուր հարկ վճարողին տրվող եզակի նույնականացման համարն է։ Այն տրամադրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու համար անհրաժեշտ է այցելել հարկ վճարողի սպասարկման ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը և դիմում, որի ձևը տրամադրվում է տեղում։

Ներկայացվող պահանջները

ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

Տրամադրման ժամկետը և կարգը

Հարկ վճարողի հաշվառման համարը տրամադրվում է անմիջապես դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր