ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար նախ պետք է առցանց դիմում ներկայացնել, որի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։ 

Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել online.ssa.am,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները,

  • սեղմել «Գրանցվել» կոճակը,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները,

  • սեղմել «Ստեղծել» կոճակը։

Գրանցման ընթացքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։

Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝ 

  • բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
  • մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
  • սեղմել «Ուղարկել» կոճակը։

Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր