Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։
Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար:
Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն` ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարելի է ստանալ՝
- մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը նպաստ ստանալու համար դիմելու դեպքում,
- գյուղական բնակավայրում հաշվառված լինելու և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ այդ հասցեում բնակվելու դեպքում։
Օտարերկրյա քաղաքացիների համար լրացուցիչ պահանջ է սահմանվում՝ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։
Պահանջվող փաստաթղթերը
Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
- երեխայի ծննդյան վկայական, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
Եթե առաջին ամսվա նպաստը ֆիզիկապես ստանալու է խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- խնամակալության մասին փաստաթուղթ,
- ծնողի կողմից տրված լիազորագիր՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակող դիմողին վճարելու վերաբերյալ։ Լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։
Աջակցության չափը
Եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ․-ի հունվարի 1-ը, նպաստը կազմում է՝
-
31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և չի աշխատում,
-
63,200 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:
Եթե երեխան ծնվել է 2023 թ․-ի հունվարի 1-ից հետո, նպաստը կազմում է՝
-
37,500 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
31,600 դրամ ՀՀ, եթե դիմողը չի գտնվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
69,100 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2069-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83