Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել դիմում-հայտարարություն անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն եթե պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ապա անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքը վարձակալության հանձնելու կամ վարձակալությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու կամ վարձակալությունը դադարեցնելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու համար հարթակ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։
Գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը,
- անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։
Հարթակում գրանցվելուց հետո դիմում-հայտարարությունը ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել Պետական եկամուտների կոմիտե,
- կցել լրացված և ստորագրված դիմումը և հայտարությունը,
- սեղմել «Առաջ» կոճակը։
Ներկայացվող պահանջները
Հարկային մարմին վարձակալության դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Դիմում հայտարարությունը անհրաժեշտ է ներկայացնել ինչպես անշարժ գույքը վարձակալության հանձելուց հետո 5 օրվա ընթացքում, այնպես էլ վարձակալության դադարեցումից հետո՝ կրկին 5 օրվա ընթացքում։
Ուշադրություն
Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները հարթակում գրանցվելուց հետո վերը նշված հաջորդական քայլերը կատարելուց հետո ներկայացնում են ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանված դիմումն ու հայտարարությունը։
Հղում օրենսդրությանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի N 1263-Ն հրաման։
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44