ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից

Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր և վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Անշարժ գույքի վարձակալության եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների համակարգ։

ՀՀ քաղաքացիները մուտք կարող են գործել «ԵսԵմ» նույնականացման համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ)։ 

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրը

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է․

  • մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին,
  • ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։

Քայլ 1

  • ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը,
  • այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։

Քայլ 2

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում անհրաժեշտ է լրացնել հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ եղանակով։

Քայլ 3

Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը  գե­րազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 միլիոն դրամը գերազանցող գումար» դաշտում անհրաժեշտ է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի չափը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ եղանակով:

Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը։ 5-րդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ եղանակով կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։  

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը

Լրացված հաշվարկ-հայտարարագիրն անհրաժեշտ է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության 2 տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։

Վերջին քայլով ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։       

Հղում օրենսդրությանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի N 1267-Ն հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր