ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ մահվան վկայական

Մահվան վկայականը մահը հավաստող պետական ​​փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։ 
Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Մահվան պետական գրանցում կատարելու և մահվան վկայական ստանալու համար անհրաժեշտ է․

  • ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС),

  • ներկայացնել մահվան վկայականը ստացողի անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճեն,

  • հանգուցյալի անձնագիրը,

  • մահվան մասին տեղեկանք և պաթոլոգիական կոնտրոնի կամ բժշկի կողմից տրված մահվան պատճառի մասին եզրակացություն։

Մահվան վկայականը թղթային եղանակով տրամադրվում է դիմում ներկայացնելու օրը։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր