Սկսել
«Առանձնահատուկ» համարանիշը մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվում է տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաներ։ «Առանձնահատուկ» համարանիշի օգտագործման իրավունքը ստանալու համար կազմակերպվում է աճուրդ։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
«Առանձնահատուկ» համարանիշը մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվում է տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաներ։ «Առանձնահատուկ» համարանիշի օգտագործման իրավունքը ստանալու համար կազմակերպվում է աճուրդ։
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատող անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։ Փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձևի դիմում, որը ՄՔԾ-ում հաշվառելուց հետո, ըստ անհատական հանգամանքների, անձի հետ կանցկացվի հարցազրույց՝ նրա ինքնությունը պարզելու և երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ՝ նախապես այց ամրագրելով, կամ տեղում՝ կենդանի հերթով։
Կենդանի հերթով սպասարկվելու հնարավորություն ունեն ԼՂ տեղահանված անձինք, 75 տարին լրացած անձինք, հաշմանդամներ, բժշկական փաստաթղթեր ներկայացնող անձինք։
Երևանում վճարովի ավտոկայանատեղերում ավտոմեքենան կայանելու համար վճարումներն իրականացվում են առցանց եղանակով։
Կա վճարման մի քանի տարբերակ, օրինակ՝ բանկային հավելվածով կամ SMS հաղորդագրության միջոցով։
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով:
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են Հայաստանում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք։
Տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու սահամանահատում իրականացնել)։
ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված աջակցության ծրագրի նպատակն է օգնել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ և կացարանով։