ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են Հայաստանում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք։

Տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու սահամանահատում իրականացնել)։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ԵԱՏՄ անդամ պետության ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Կախված՝ կնքված պայմանագրի ժամկետից

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» տարբերակը,

  • մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը (օտարերկրացին պարտադիր պետք է գրանցված լինի ՊԵԿ-ում, որտեղ արտացոլվում է վերջինիս վճարված հարկերն ու տուրքերը) և հաստատել,

  • անցնել նույնականացում և ստեղծել օգտահաշիվ՝ կցելով լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր։

Ներկայացվող պահանջները

Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի,

  • ունենալ ՀՀ-ում գրանցված ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիր։

Պահանջվող փաստաթղթերը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 3,4 x 4,5 չափսի գունավոր լուսանկար,

  • անձնագրի գունավոր պատճենը, 

  • երկկողմանի ստորագրված աշխատանքային պայմանագիր։ 

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է 30-օրյա ժամկետում (եթե չի պահանջում լրացուցիչ ուսումնասիրություն)։

Տեղեկանքը տրամադրվում է՝ կախված կնքված աշխատանքային պայմանագրում առկա ժամկետից (1 տարվա դեպքում՝ 1 տարի, 5 տարվա դեպքում՝ 5 տարի, անորոշ ժամկետով պայմանագրի  դեպքում՝ 1 տարի)։

Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 12-ի N 2087-Ն որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր