Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ընտանիքի անդամի համար
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատող անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
-
բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Մուտք» կոճակը,
-
մուտք գործել արդեն գրանցված ընտանիքի աշխատող անդամի օգտահաշիվ,
-
դիմումներ բաժնից ընտրել «Դիմում» ընտանիքի անդամի համար տարբերակը,
-
անցնել նույնականացում։
Ներկայացվող պահանջները
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝
-
լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի արդեն իսկ գրանցված և տեղեկանք ստացած աշխատողի ընտանիքի անդամ։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
3,4 x 4,5 չափսի գունավոր լուսանկար,
-
անձնագրի գունավոր պատճենը,
-
ընտանիքի աշխատող անդամի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի գունավոր պատճենը (ծննդյան վկայական և ամուսնության վկայական, օտարալեզու լինելու պարագայում՝ նաև դրանց թարգմանությունը)։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է 30-օրյա ժամկետում (եթե չի պահանջում լրացուցիչ ուսումնասիրություն)։
Կախված ընտանիքի աշխատող անդամին տրամադրված օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետից՝ տրամադրման տևողությունը կարող է լինել տարբեր։
Հղում օրենսդրությանը
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 2087-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12