Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Ի՞նչ է անհրաժեշտ անել հարազատի մահվան դեպքում
Ուղեցույցում ներկայացված է հարազատի կորստի դեպքում անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունը`
- Հարազատի կորստի մասին տեղեկանալուց հետո անհրաժեշտ է պետականորեն գրանցել մահը և ստանալ մահվան վկայականը։
- Պետականորեն գրանցելուց հետո անհրաժեշտ է տեղեկանալ թաղման արարողությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գործողությունների մասին և հավաքել թաղման արարողության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Այնուհետև անհրաժեշտ է ծանոթանալ թաղման նպաստի իրավունք ունեցող անձանց ցանկին և դիմել նպաստը ստանալու համար։
- Այս ամենից հետո կարևոր է կարգավորել իրավաբանական հարցերը՝ կապված հանգուցյալի պարտավորությունների հետ։
Ինչպե՞ս գրանցել հարազատի մահը
Քայլ 1
Զանգահարեք 103
Շտապօգնությունը կհաստատի մահը, կկազմի արձանագրություն՝ նշելով մահվան ժամը և մահացածի տվյալները։
Եթե Ձեր հարազատը մահացել է հիվանդանոցում կամ ծերանոցում, հետագա անելիքների վերաբերյալ գործողությունները կտրամադրվեն հիվանդանոցում կամ ծերանոցում:Քայլ 2
Ստացեք մահվան վկայականը
Մահվան վկայականը անվճար տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք։Քայլ 3
Կազմակերպեք հուղարկավորությունը
Հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելու համար կարող եք այցելել թաղման բյուրո, ներկայացնել դիմում և որոշել հանգուցյալի գերեզմանատունը, ինչպես նաև հուղարկավորության օրը և ժամը։
Քայլ 4
Ստացեք թաղման նպաստը
Թաղման նպաստը տրամադրվում է միայն որոշ խմբերի քաղաքացիների համար։ Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայություն։
Մահվան վկայականը
- Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։ Այն անվճար տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
- Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Մահվան վկայականը տրամադրվում է անվճար քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) դիմումի հիման վրա։
- Մահացածի մարմնի հերձման դեպքում մահվան վկայականը տրվում է մահվան պատճառի մասին անվճար տրված եզրակացության հիման վրա։
- Առանց մահացածի մարմնի հերձման՝ մահվան վկայականը կարող է տրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա։
Եթե երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի 4 շաբաթվա ընթացքում, ՔԿԱԳ մարմնին (տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) մահվան մասին տեղյակ պետք է պահի՝
- այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է,
- բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարը կամ բժշկը, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի 4 շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:
Մահվան պետական գրանցման համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
մահվան վկայականը ստացողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,
-
մահացածի անձնագիրը,
-
մահվան պատճառի մասին եզրակացություն համարը, որը տրվում է բժշկի կամ պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կողմից։
Առցանց դիմել մահվան գրանցման և մահվան վկայական ստանալու համար
Սկսել
Ի՞նչ անել մահվան վկայականը կորցնելու դեպքում
Եթե կորցրել եք Ձեր հարազատի մահվան վկայականը, կարող եք դիմել վկայականի կրկնօրինակը ստանալու համար։ Այս ծառայության արժեքը 5,000-7000 դրամ է՝ կախված մահվան վկայականի տրամադրման թվականից և ապոստիլով վավերացման կարիքից։ Որոշ դեպքերում հարազատի մահվան վկայաանը տրամադրվում է անվճար։
Առցանց ստանալ մահվան վկայականի կրկնօրինակը
Սկսել
Հուղարկավորության կազմակերպումը
Հոգեհանգիստները լինում են կրոնական կամ քաղաքացիական։
Կրոնական ավանդույթներին համապատասխան հոգեհանգստի արարողությունը կարող է տեղի ունենալ եկեղեցում։
Քաղաքացիական հոգեհանգիստը անցկացվում է սգո սրահներում։
Այստեղ ներկայացված են Երևանում և մարզերում գործող սգո սրահների հասցեները։
Հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելու համար կարող եք այցելել «Բնակչության հատուկ սպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՊՓԲԸ), որը առավել հայտնի է Թաղման բյուրո անվանմամբ (հասցե՝ Հալաբյան փողոց, 31/2 շենք, հեռ.՝ (011) 288028, (060) 381003)։
Դիմումի համաձայն որոշվում է գերեզմանատունը, ինչպես նաև հուղարկավորության օրը և ժամը։
Ինչպես նաև տեղում կարող եք կատարել ծառայության անհրաժեշտ վճարները։
Նկատի ունեցեք, որ գերեզմանատները աշխատում են առանց հանգստյան օրերի՝ ժամը 9։00-ից 17։00։
Կրոնական ավանդույթներով հոգեհանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ է ընտրել եկեղեցին, որտեղ ցանկանում եք անցկացնել հոգեհանգիստն ու կապ հաստատել տվյալ եկեղեցու հետ հոգեհանգստի բկազմակերպման բոլոր պայմաններին ծանոթանալու համար։
Մահվան վկայականի հիման վրա գրանցում է կատարվում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում, և հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին տրամադրվում է գերեզմանի վկայական։
Հանգուցյալի աճյունը հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառակուսի մետր մակերեսով։
Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12.5 քառակուսի մետր մակերես։
Այստեղ կգտնեք Երևանի գերեզմանատների ցանկը։
- Հանգուցյալի բնակության կամ հաշվառման վայրի գործող գերեզմանատանը։ Եթե այնտեղ տեղ չկա, ապա ամենամոտ գտնվող բաց գերեզմանատանը։
- Եթե հանգուցյալը բնակության հասցե չունի, այն համայնքում, որտեղ բնակվում կամ հաշվառված է հուղարկավորությունը կազմակերպող անձը։
- Ըստ ցանկության կամ կտակի՝ խախապես նոտարով հաստատված վայրում, եթե այնտեղ ազատ տեղ կամ հարազատի գերեզման կա։
- Ընտանեկան գերեզմանում, եթե կա տվյալ գերեզմանն օգտագործողի համաձայնությունը։
- Մասնավոր գերեզմանատներում կամ պետական գերեզմանատներում (հատուկ դեպքերում)։
Դիմել գերեզմանատեղի ընտրության և հուղարկավորություն կազմակերպելու համար
Իմանալ ավելին
Ուշադրություն
Հարազատի մահվան դեպքում անձն իրավունք ունի դիմելու չվճարվող արձակուրդի համար։ Արձակուրդը կարող է լինել առավելագույնը 3 աշխատանքային օր։
Թաղման նպաստը
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել թաղման նպաստ ստանալու համար
Սկսել
Թաղման նպաստ նշանակվում է՝
- կենսաթոշակառուի մահվան դեպքում,
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
- հաշմանդամ ճանաչված անձի մահվան դեպքում, ով ճանաչվել է հաշմանդամ, բայց չի դիմել նպաստը ստանալու համար և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում,
- ծառայությունից ազատված նախկին զինծառայողի մահվան դեպքում, ով հաշմանդամ է և ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել այն նշանակելու համար ծառայությունից ազատվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո 6 ամսվա ընթացքում:
Ուշադրություն
Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի և հուղարկավորությունը կատարված լինի ՀՀ-ում։
Թաղման նպաստը տրամադրում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ համապատասխան դիմումի հիման վրա։
Թաղման նպաստը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին և միայն մահվան վկայականի առկայության դեպքում:
Թաղման միանվագ նպաստը 200,000 դրամ է։
Թաղման նպաստի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
-
մահվան վկայական և դրա պատճեն,
-
հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև տեղեկանք մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Տեղեկանքը տրամադրում է բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնող իրավասու պետական մարմինը։
Թաղման նպաստի համար կարող եք դիմել հարազատի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում։
6 ամսից ուշ դիմելու դեպքում թաղման նպաստի դիմումը մերժվում է։
Թաղման նպաստը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Կտակ, ժառանգություն և հանգուցյալի պարտավորությունների փոխանցում
- Ժառանգությունը կարող է փոխանցվել ըստ կտակի կամ ըստ օրենքի։ Եթե անձը մահվանից առաջ չի ներկայացրել կտակ, ապա ժառանգությունն անցնում է ըստ օրենքի ժառանգներին։
- Կտակի միջոցով ժառանգատուն իր կամքով իր գույքը փոխանցում է իր ժառանգներին կամ այլ անձանց։
- Կտակը կարող է լինել ինչպես տնային պայմաններում գրված, այնպես էլ նոտարի կողմից վավերացված:
Ըստ օրենքի ժառանգները մահացածի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք են։
Առաջին հերթի ժառանգներն են՝
- ամուսինը կամ կինը,
- երեխաները,
- ծնողները։
Թոռները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Երկրորդ հերթի ժառանգներն են՝
- եղբայրները,
- քույրերը:
Եղբայրների և քույրերի երեխաները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Երրորդ հերթի ժառանգներն են՝
- տատիկները,
- պապիկները։
Չորրորդ հերթի ժառանգներն են՝
- ծնողների եղբայրները,
- ծնողների քույրերը:
Հանգուցյալի զարմիկները կարող են ստանալ ժառանգություն իրենց ծնողի փոխարեն, եթե նրանց ծնողը մահացել է մինչև հանգուցյալի (ժառանգատուի) մահը:
Ըստ կտակի ժառանգ կարող է լինել յուրաքանչյուր ոք, ում մահացած անձը կորոշի կտակել որևէ գույք։
Այո՛։ Կտակը կարող է դատարանով բողոքարկվել և անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, կամ կտակի հավաստիության հարցում առաջացել են կասկածներ։
Օրինակ՝ կտակով ստացած ժառանգությունը կարող է փոխվել այն դեպքում, երբ հանգուցյալը ունի հաշմանդամ երեխաներ, անգործունակ կամ 60 տարին լրացած ամուսին, ծնողներ և երեխաներ: Այս անձինք «պարտադիր ժառանգներ» են ու անկախ կտակի բովանդակությունից՝ իրավունք ունեն դատարանի որոշմամբ տնօրինելու ժառանգության առնվազն կեսը:
Այո՛։ Ժառանգությունից հրաժարվելու համար ժառանգը պետք է ներկայանա հանգուցյալի (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնի ժառանգության հրաժարման վերաբերյալ դիմում։
Հրաժարվելով հասանելիք ժառանգությունից՝ ժառանգը այլևս չի կարող հետ ստանալ հրաժարվելու մասին դիմումը նոտարից։
- Եթե կտակ չի կազմել, ապա ժառանգության իրավունքը նախևառաջ տարածվում է անձի ամուսնու/կնոջ, երեխաների և ծնողների վրա: Նրանք ունեն ժառանգական գույքը տնօրինելու հավասար իրավունքներ:
- Երկրորդ հերթի ժառանգներ են հանգուցյալի հարազատ եղբայրն ու քույրը, նրանց երեխաները՝ ներկայացման սկզբունքով (եթե ծնողները մահացած են), և վերջում միայն ժառանգ կարող են ճանաչվել հանգուցյալի հայրական ու մայրական տատիկը և պապիկը:
Եթե հանգուցյալը ունեցել է վարկային պարտավորություններ, ապա նրա մահից հետո այդ պարտավորությունները փոխանցվում են առաջին հերթի ժառանգներին կամ վարկային պայմանագրում նշված երաշխավորող անձին։
Հարազատի կորստից հետո ժառանգներին չեն փոխանցվում՝
- ալիմենտային իրավունքները և պարտավորությունները,
- կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքը։
Ժառանգությունը պետք է ընդունել կտակի բացման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Նշված 6 ամսվա ընթացքում ժառանգները պետք է ներկայանան հանգուցյալ (ժառանգատուի) բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում:
Եթե կտակը վավերացված է նոտարի կողմից, ապա այն արդեն իսկ հավաստի է համարվում, քանի որ նոտարը մինչև անձի կողմից գրված կտակը հաստատելը ստուգում է կտակը գրողի անձը հաստատող փաստաթուղթը, հավաստիանում է, որ հենց նա է գրել կտակը և վավերացնում է այն։
Այսկերպ` նոտարը հավաստում է, որ կտակը գրող անձը գիտակցում է իր քայլերը, իսկ կտակը արժանահավատ է։ Կտակի փաստաթղթի վերջին տողում անձը ստորագրում է, որ գիտակցում է իր քայերն ու գիտակցաբար է ժառանգությունը փոխանցում կտակում նշված անձանց:
Եթե կտակը վավերացված չի եղել նոտարի կողմից, օրինակ՝ գրվել է տանը կամ վավերացվել է նոտարի կողմից, բայց պարզվել է, որ անձն ունեցել է հոգեկան որևէ խնդիր ու իրականում չի գիտակցել իր քայլերը, ապա այդ պատճառով տուժած անձինք կարող են դիմել դատարան ու պարզել կտակի արժանահավատությունը` բողոքարկելով կտակը դատական կարգով:
Այս էջը օգտակա՞ր էր