ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Ստանալ թաղման նպաստ

Թաղման նպաստը միանվագ դրամական աջակցություն է, որը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կազմակերպած անձին մահվան վկայականի առկայության դեպքում:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Թաղման նպաստը ստանալու համար անհրաժեշտ է`

  • գրանցվել՝ լրացնելով անձնական տվյալները,

  • ընտրել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը,

  • ընտրել «Մուտքագրել թաղման նպաստի դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել դիմումատուի և մահացած անձի անհրաժեշտ տվյալները,

  • ընտրել բանկը,

  • սեղմել «Ստեղծել» կոճակը։

Պահանջվող փաստաթղթերը

Թաղման նպաստի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • մահվան վկայական և դրա պատճեն,

  • հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում բացի վերը նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև տեղեկանք մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:

Թաղման նպաստ նշանակվում է՝

  • կենսաթոշակառուի մահվան դեպքում,
  • հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է,
  • հաշմանդամ ճանաչված անձի մահվան դեպքում, ով ճանաչվել է հաշմանդամ, բայց չի դիմել նպաստը ստանալու համար և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում,
  • ծառայությունից ազատված նախկին զինծառայողի մահվան դեպքում, ով հաշմանդամ է և ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել այն նշանակելու համար ծառայությունից ազատվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո 6 ամսվա ընթացքում:

Ուշադրություն

  • Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

  • Նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի և հուղարկավորությունը կատարված լինի ՀՀ-ում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Թաղման նպաստը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր