BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ կառուցապատման թույլտվությունները

Այս ուղեցույցի միջոցով հնարավոր է տեղեկանալ Հայաստանում կառուցապատման ընթացակարգի բոլոր հաջորդական քայլերի մասին՝ նախագծման թույլտվությունից մինչև ավարտական ակտի ստացումը: Ուղեցույցը կօգնի ճիշտ կերպով իրականացնել կառուցապատումը՝ խուսափելով բարդություններից։

Կառուցապատման քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Տեղեկատվության հավաքագրում ոլորտի մասին

    Նախքան կառուցապատման և շինարարական աշխատանքների մեկնարկը ընդհանուր պատկերացում կազմիր ոլորտի մասին։ Տեղեկացիր, թե ով կարող է կառուցապատում իրականացնել և որ պետական մարմինների հետ պետք է համագործակցել։

  2. Քայլ 2

    Կառուցապատման նախագծի թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ է կառուցապատման նախագծի թույլտվությունը, երբ և որտեղ պետք է դիմել այն ստանալու համար, և կախված շինության ռիսկայնության աստիճանից՝ ինչ ժամկետներում է այն գործում։

  3. Քայլ 3

    Շինարարության թույլտվության ստացում

    Տեղեկացիր, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ շինարարության թույլտվություն ստանալու համար և դիմիր Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան այն ստանալու համար։

  4. Քայլ 4

    Շինարարության մեկնարկի տեղեկանքի տրամադրում

    Շինթույլտվությունը ստանալուց հետո դիմիր պահանջվող փաստաթղթերով Երևանի քաղաքապետարան կամ համայնքապետարան շինարարության մեկնարկի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։

  5. Քայլ 5

    Կառուցապատման հանձնաժողի ձևավորում

    Կառուցապատման թույլտվությունները ստանալուց և նախատեսված աշխատանքները կատարելուց հետո, որպես կառուցապատումն իրականացնող կողմ, ձևավորիր կառուցապատումը ընդունող հանձնաժողով և այնտեղ ներգրավիր ներկայացուցիչ քաղաքապետարանից կամ համայնքապետարանից։

  6. Քայլ 6

    Ավարտական ակտի ստացում

    Կառուցապատման աշխատանքները սահմանված կարգով իրականացնելուց հետո դիմիր քաղաքապետարան կամ համայնքապետարան շինության ավարտական ակտը ստանալու համար։ Ավարտական ակտը թույլ կտա շահագործել շինությունը։

Ի՞նչ պետք է իմանալ կառուցապատման մասին. հիմնական հարցեր և պատասխաններ

Կառուցապատումը որևէ հողամասում կամ արդեն կառուցված շինության մեջ շինարարական աշխատանքների իրականացումն է։ 

Կառուցապատողը կարող է լինել անհատ կամ կազմակերպություն, ով․

  • անշարժ գույքի սեփականատերն է,
  • ունի սեփականատիրոջ թույլտվությունը՝ գույքը փոփոխելու համար։

Կառուցապատողն իրավունք ունի իրականացնելու քաղաքաշինական գործունեություն, այսինքն՝ կատարելու շինարարական աշխատանքներ։

  • Կռուցապատման թույլտվությունը Երևանի տարածքում տրամադրում է Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում կառուցապատման թույլտվությունը տրամադրում է համայնքապետարանը։
  • Երևան քաղաքի որոշ տարածքներում ձեղնահարկով բնակելի տների կամ օժանդակ շինությունների կառուցապատման թույլտվությունը տրամադրում է տվյալ վարչական շրջանի «Մեկ պատուհան» գրասենյակը։

Շինությունները (կառուցվող օբյեկտները) ունեն ռիսկայնության 5 աստիճան՝

  • ցածր,
  • միջին,
  • միջինից բարձր,
  • բարձր,
  • բարձրագույն։

 

Ցածր ռիսկայնության աստիճանի շինությունները են ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ աշխատանքների ենթակա օբյեկտները։ Այս դեպքում նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։ 

Միջին ռիսկայնության աստիճանի շինություններն են պարզ և փոքրածավալ շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության, որակի տեխնիկական հսկողության կամ շինարարական կազմակերպության երաշխավորագրերով:

Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի շինություններն են միջին և բարձր կատեգորիաների ռիսկայնության միջակայքի ցուցանիշներով օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:

Բարձր ռիսկայնության աստիճանի շինություններն են՝ հատուկ և կարևորագույն նշանակության շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության։

Բարձրագույն ռիսկայնության աստիճանի շինությունները են հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ, 2 և ավելի պետությունների շահերին առնչվող (կամ սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ նշանակության) օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության, իսկ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու ժամկետները ամեն առանձին դեպքի համար սահմանում է ՀՀ կառավարությունը։ 

Կառուցապատման թույլտվության և շինությունը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ունենալ 3 հիմնական թույլտվություն․

Բնակարանների ներքին հարդարման համար շինարարական թույլտվություններ անհրաժեշտ չեն։ Ինչպես նաև շինթույլտվություն անհրաժեշտ չէ ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքների համար։

Անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ պետք է համաձայնեցնել էսքիզային նախագիծ հետևյալ աշխատանքների համար․

  • արտաքին դռների և դարպասների փոխում, փոխարինում, վերականգնում և վերանորոգում,

  • արտաքին լուսամուտների փոխում, փոխարինում, արտաքին պատերի բացվածքներում ցուցափեղկերի փոփոխություն,

  • պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների,

  • երեսապատումների նորոգում, փոխում, փոխարինում, 

  • քիվերի և այլ դեկորատիվ էլեմենտների վերականգնում,

  • մայթերը և շենքերը շրջափակող սալահատակների փոխում, փոխարինում, մայթերի առանձին եզրաքարերի ուղղում, վերաշարում, փոխում, փոխարինում, դրանք շրջափակող տարածքների ասֆալտապատում և նորոգում` բացառելով հատակագծային նիշերի փոփոխությունները,

  • ընդհանուր օգտագործման տարածքներում փոքր ճարտարապետական ձևերի և կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) տեղադրում։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի։

Նախագծման թույլտվության

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փաստաթուղթ է, որը․

  • սահմանում է շինության նախագծման կանոնները,
  • նշում է նախագծման պարտադիր պայմանները, պահանջները և սահմանափակումները,
  • պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար,
  • օգտագործվում է նախագծային այլ փաստաթղթեր պատրաստելու համար:

Թույլտվության հետ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, անվճար տրամադրվում են նաև մատակարար կազմակերպությունների (օրինակ՝ ջրի, գազի, էլեկտրականության միացման համար) կողմից սահմանված տեխնիկական պայմանները:

  • Նախագծման թույլտվությունը ստանալու համար կարող են դիմել Ֆիզիկական և իրավաբանական այն անձիք, որոնք անշարժ գույքի սեփականատերերն են։
  • Նախագծման թույլտվության կարող են դիմել նաև սեփականատերերի օրինական ներկայացուցիչները, որոնք լիազորված են սեփականատերերի կողմից։

Նախագծման թույլտվություն ստանալու համար պետք է դիմել համապատասխան մարմիններին՝ կախված կառուցապատման վայրից:

  • Երևանում կառուցապատման դեպքում պետք է դիմել Երևանի քաղաքապետարան: 
  • Մարզերում կառուցապատման դեպքում՝ տվյալ մարզի մարզպետարան կամ համայնքապետարան: 

Նախագծման թույլտվության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը),
  • նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, 
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։ 

Ո՛չ, նախագծի թույտվությունը տրամադրվում է անվճար։

Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն
Սկսել
Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման նախագծման թույլտվություն
Սկսել

Նախագծման թույլտվության ժամկետները կախված են շինության ռիսկայնության աստիճանից։

  • միջին ռիսկայնության աստիճանի շինությունների համար՝ առավելագույնը 1 տարի,
  • միջինից բարձր ռիսկայնության աստիճանի շինությունների համար` առավելագույնը մեկուկես տարի,
  • բարձր ռիսկայնության աստիճանի շինությունների համար՝ առավելագույնը` 3 տարի,
  • 10,000 քմ-ը գերազանցող մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար՝ առավելագույնը՝ 6 տարի: 
Բաժինը կազմվել է՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման։

Շինարարության թույլտվության

Շինարարության թույլտվությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը.

  • հաստատում է կառուցապատողի իրավունքը շինարարություն սկսելու համար,
  • տրվում է որոշակի հողամասում կամ գոյություն ունեցող շինության մեջ աշխատանքներ կատարելու համար,
  • տրամադրվում է նախագծի փաստաթղթերի հաստատումից հետո,
  • ստացվում է մեկ դիմումով՝ նախագծման փաստաթղթերի հետ միասին:

Ուշադրություն

Եթե նոր շինության համար պետք է քանդել գոյություն ունեցող շինություն, անհրաժեշտ է այդ մասին նշել թույլտվության դիմումը ներկայացնելիս:

  • Շինարարության թույլտվությունը ստանալու համար կարող են դիմել Ֆիզիկական և իրավաբանական այն անձիք, որոնք անշարժ գույքի սեփականատերերն են։

  • Շինարարության թույլտվության կարող են դիմել նաև սեփականատերերի օրինական ներկայացուցիչները, որոնք լիազորված են սեփականատերերի կողմից։

  • Շինարարության թույլտվություն ստանալու համար պետք է դիմել համապատասխան մարմիններին՝ կախված կառուցապատման վայրից:
  • Երևանում կառուցապատման դեպքում պետք է դիմել Երևանի քաղաքապետարան:
  • Մարզերում կառուցապատման դեպքում՝ տվյալ մարզի մարզպետարան կամ համայնքապետարան:

Շինարարության թույլտվության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),

  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,

  • շինարարության թույլտվության համար պետական տուրքի անդորրագիրը։

Շինարարության թույլտվություն ստանալու համար սահմանված են պետական տուրքեր։

Կախված շինության մակերեսից՝ անհրաժեշտ է վճարել․

  • 75,000 ՀՀ դրամ՝ մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար,

  • 150,000 ՀՀ դրամ՝ 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,

  • 250,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,

  • 350,000 ՀՀ դրամ՝ 1,000-ից մինչև 3,000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար,

  • 700,000 ՀՀ դրամ՝ 3,000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար։

Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Ստանալ Երևանում շինարարության թույլտվություն
Սկսել
Ստանալ ՀՀ մարզերում շինարարության թույլտվություն
Սկսել
Ստանալ Երևանում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Սկսել
Ստանալ ՀՀ Մարզերում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Սկսել

Շինարարության մեկնարկի մասին տեղեկանք

Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին կամ համայնքապետարանին (եթե շինությունը գտնվում է մարզում):

Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։ 

Այո՛, հնարավոր է:

  • Կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին շինարարության նախագծում փոփոխություններ կատարելու համար, եթե շինարարությունը չի սկսվել թույլտվության տրման օրվանից մինչև սահմանված ժամկետի կեսը լրանալը։
  • Կառուցապատողը պետք է լրամշակի նախագիծը՝ հաշվի առնելով նոր պայմանները, ներկայացնի այն հաստատման և ստանա նոր շինարարության թույլտվություն: 

Տեղեկանքի համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,

  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։

  • լրացված տեղեկանքը (տեղեկանքի ձևը տրամադրվում է քաղաքպետարանի կողմից)։

Ո՛չ, շինարարության մեկնարկի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար:

Ներկայացնել Երևանում շինարարության մեկնարկի մասին տեղեկանք
Սկսել
Ներկայացնել ՀՀ մարզերում շինարարության մեկնարկի մասին տեղեկանք
Սկսել

Ընդունող հանձնաժողովի ձևավորում

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի կամ համայնքապետարանի (եթե շինությունը գտնվում է մարզում) աշխատակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

Ընդունող հանձնաժողովը կառուցապատողին պետք է տրամադրի ակտ՝ այն ստորագրելուց հետո առավելագույնը 10-օրյա ժամկետում։ Դա կարևոր է, քանի որ տվյալ ակտի հիման վրա այդ նույն 10-օրյա ժամկետում կառուցապատողը պետք է նաև դիմում ներկայացնի ավարտական ակտ (շահագործման թույլտվություն) ստանալու համար։

Երևանի քաղաքապետարանի կամ համայնքապետարանաի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու համար անհրաժեշտ է ունենալ․

  • դիմում (ձևը տրամադրվում է տեղում),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում,  (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը),
  • համապատասխան լիազորագիրը՝ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում,
  • հասցե տրամադրելու ծառայության համար նախատեսված վճարի անդորրագիրը, եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե։
Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին ընդունող հանձնաժողովում
Սկսել
Ներգրավել համայնքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում
Սկսել

Ավարտական ակտ

  • Ավարտական ակտը կարևոր փաստաթուղթ է շինարարության ոլորտում: Այն հաստատում է, որ շինությունը ավարտված է և պատրաստ է շահագործման:
  • Ավարտական ակտը թույլ է տալիս պաշտոնապես գրանցել շենքը և շենքում ներառված բնակարանները։
  • Առանց ավարտական ակտի՝ նորակառույց շենքի բնակարանների սեփականատերերը չեն կարող կոմունալ ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրականություն) բաժանորդ դառնալ։
  • Շինության ավարտական ակտը ստանալով՝ կառուցապատողը միաժամանակ ստանում է նաև շինության շահագործման թույլտվություն։ 

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • ընդունող հանձնաժողովի ակտը (ձև N 3-2-1),
  • կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը,
  • ավարտական ակտի և շահագործման թույլտվության ձևակերպման համար վճարումների անդորրագրերի բնօրինակները:

Շինության ավարտական ակտը ստանալու համար սահմանված են տեղական տուրքեր։

Կախված շինության մակերեսից՝ անհրաժեշտ է վճարել․

  • 50,000 ՀՀ դրամ` մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  • 100,000 ՀՀ դրամ` 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
  •  200,000 ՀՀ դրամ` 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում, 
  • 300,000 ՀՀ դրամ` 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։

Բացի ավարտական ակտից՝ անհրաժեշտ է վճարել նաև շահագործման թույլտվության համար հետևյալ կերպ․

  • 25,000 ՀՀ դրամ՝ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում, 

  • 50,000 ՀՀ դրամ՝ 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,

  • 100,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,

  • 150,000 ՀՀ դրամ՝ 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։

Շինության ավարտական ակտը ստանալու համար հնարավոր է դիմել, երբ․

  • բոլոր շինարարական աշխատանքները ավարտվել են,
  • շինարարական ընկերությունը հանձնել է շենքը շահագործման,
  • կառուցապատողը (շենքի պատվիրատուն) ընդունել է այն։
Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտը
Սկսել
Ստանալ մարզերում կառուցապատման ավարտական ակտը
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Was this page useful?