This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ մարզերում շինարարական օբյեկտի քանդման թույլտվություն
Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ նախքան շինարարությունը սկիզբը կարող է տրամադրվել քանդման թույլտվություն։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է․
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- ընտրել քանդման թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
- հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմումի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,
- օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը,
- փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Շինության քանդման, ապամոնտաժման թույլտվության համար գանձվող տեղական տուրքի չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին։
- Շինության քանդման, ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Using different methods might take more time or cost more money.